Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՀՀ ՏԶՆ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման առնչությամբ
08/05/2019 13:00
Կիսվել

ՀՀ ՏԶՆ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման առնչությամբ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարզաբանումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարածել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Պարզաբանման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրված բջջային հեռախոսների և պլանշետների համար Ռուսաստանի Դաշնությունում իրացման թույլտվության պարտադիր պայման է ծագման սերտիֆիկատի, Ազգային անվտանգության ծառայության հայտագրի և համապատասխանության սերտիֆիկատի առկայությունը: Բացի նշված փաստաթղթերից վերոնշյալ արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն ներմուծելիս պահանջվում է նաև կապի միջոցների համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում, որի հայտարարագրման ժամանակ, ըստ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման, հայտատու կարող է հանդիսանալ ՌԴ օրենսդրությամբ գրանցված իրավաբանական անձը կամ անհատ ձեռներեցը, որն ապահովում է ներմուծվող կապի միջոցների համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Այս լրացուցիչ պահանջը խոչընդոտում է թույլտվության ստացման գործընթացին, ինչպես նաև սահմանափակում ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ապրանքների տեղաշարժը Եվրասիական տնտեսական միության տարածքում:

Առաջացած խնդիրը հայկական կողմից ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ որպես ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում փոխադարձ առևտրում առկա Հայաստանի Հանրապետության համար առավել զգայուն խոչընդոտ: Արդյունքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում արտադրված կապի միջոցների համապատասխանության պարտադիր պահանջների հաստատման մասին» №41 Կարգադրությունը:

Համաձայն նշված կարգադրության ՝ ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկվել է Միության երկրներում կապի միջոցներ արտադրողների համար ապահովել անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կապի միջոցների համապատասխանության պարտադիր պահանջների հաստատման ժամանակ որպես հայտատու հանդես գալու հնարավորություն: Հարկ է նշել, որ Կարգադրությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին:

2019 թվականի մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիմել է Եվրասիական տնտեսական Հանձնաժողով՝ վերոհիշյալ կարգադրության կետերի կատարմանն ուղղված իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Ի պատասխան նախարարության կողմից ներկայացված հարցման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախարարությանը պատասխանել է հետևյալը․ ռուսական կողմը աշխատանքային կարգով հայտնել է, որ պատրաստ է քննարկել Միության անդամ երկրների կողմից տրամադրված կապի միջոցների համապատասխանության սերտիֆիկատների ճանաչման հնարավորության հարցը՝ պարտադիր պահանջների մոտարկման և համապատասխանության հաստատման գործընթացի աշխատանքների վարման պայմանով, ինչպես նաև կապի մեջոցների համապատասխանության հաստատման ժամանակ ռեզիտենտության սկզբունքի վերացման հնարավորությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ բարձրացված հարցի առնչությամբ, որպես միջանկյալ այլընտրանքային տարբերակ, քննարկվել է նաև Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի համապատասխան ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված կապի միջոցների որոշակի խմբաքանակի, կամ սերիական արտադրության նմուշառման իրականացման հնարավորությունը հետագայում Ռուսաստանի Դաշնությունում համապատասխան սերտիֆիկատ տրամադրելու նպատակով:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67