Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարողները դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության շենքի դիմաց
10/05/2019 19:55
Կիսվել

Եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարողները դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության շենքի դիմաց

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարողները դրամապանակներով բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիան նախաձեռնել էր «Ահազանգ» շարժումը, որի ընթացքում մասնակիցները դատարկ դրամապանակներ նետեցին գործադիրի շենքի ուղղությամբ:

«Դատարկ դրամապանակներով ցույց էինք տալիս, որ միջինից ցածր խավին համահարթեցումն ավելի կաղքատացնի։ Կարծում ենք՝ կառավարությունը կվերանայի համահարթեցման դրույթը կամ կթողնի պրոգրեսիվ հարկատեսակը կամ կառաջարկեն մի տարբերակ, որն արդյունավետ կլինի բոլոր խավերի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Անուշ Համբարձումյանը։

«Ահազանգ» շարժումն անդամներն ակցիան իրականացնելուց հետո կարդացին իրենց նամակն՝ ուղղված կառավարությանը, փոխանցեցին այն կառավարության ներկայացուցչին և հեռացան։

Հարկային օրենսգրքի փոփոխության առաջարկվող նախագծով եկամտային հարկի առնչությամբ անցում է կատարվում եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքի՝ 23 տոկոս: Այս փոփոխությամբ եկամտային հարկի նվազումը գրեթե չի ազդելու մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա:

Մայիսի 2-ին «Ահազանգ»-ի անդամները հավեր էին տարել Ազգային ժողովի բակ, որով իրենց բողոքն էին արտահայտում՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98