
Ռոբերտ Քոչարյանը կմնա Սիստեմայի տնօրենների խորհրդի կազմում՝ որպես անկախ տնօրեն
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» «Ֆեյսբուք»-ի էջը:
Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։
Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։
Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը “Սիստեմա” ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։