2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 177,171 դրամ
2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 177,171 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):
Նշենք, որ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6.2% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.7%-ով և կազմել 149,327 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.8%-ով և կազմել 192,329 դրամ։