
Գարեգին Բաղրամյանը ՀԾԿՀ աշխատակազմին ներկայացրել է հանձնաժողովի նորանշանակ անդամներին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը աշխատակազմին է ներկայացրել հանձնաժողովի նորանշանակ անդամներ Մեսրոպ Մեսրոպյանին, Սեդա Շահինյանին, Սերգեյ Աղինյանին և Կամո Սարգսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, Գարեգին Բաղրամյանը շնորհավորելով նորանշանակ անդամներին՝ համոզմունք է հայտնել, որ նրանք լավագույնս կիրականացնեն օրենքով իրենց վերապահված գործառույթները, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներով ու փորձառությամբ նոր որակ կհաղորդեն հանձնաժողովի հետագա աշխատանքներին:
Նորանշանակ անդամները շնորհակալություն են հայտնել բարձր գնահատանքի և վստահության համար՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը լավագույնս դրսևորելու իրենց մասնագիտական կարողություններն ու ներուժը: