Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հակոբ Արշակյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավարին
01/06/2019 18:19
Կիսվել

Հակոբ Արշակյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սիլիկոնյան հովտում հանդիպել է  «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավար Թիմաթի Դրեփերին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Ներկայում համալսարանում ուսանում են 77 երկրներից ժամանած ուսանողներ, որտեղ 3-6 ամիսների ընթացքում ստանում են ձեռներեցության և բիզնեսի զարգացման դասընթացներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում «Hero City at Draper University» մասնաճյուղի բացման հնարավորությունները:  Նախարար Հակոբ Արշակյանը Թիմաթի Դրեփերին ներկայացրել է  հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության կողմից իրականացրած լայնամասշտաբ բարեփոխումները տնտեսության, գործարար միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում:

Նախարարը Դրեփերին հանձնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT- 2019 ):

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստան այցելությունը թույլ կտա Թիմաթի Դրեփերին ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, գիտական և տեխնոլոգիական ներուժին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59