Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱԶԲ փոխնախագահն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3 տեղամասեր
04/06/2019 16:43
Կիսվել

ԱԶԲ փոխնախագահն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3 տեղամասեր

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը, բանկի ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»    ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը նախ եղել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, որտեղ իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ։ Դրանց պահպանության նպատակով Տրանշ-2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհի կմ 29+600 – կմ 37+600 հատվածի համար իրականացվել է ճանապարհի ծրագծի փոփոխություն, և կազմվել է նոր նախագիծ, որն անցել է հատուկ համալիր փորձաքննություն:

Տրանշ-2 ծրագրի կառավարման խորհրդատու «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀՁ-ի հնագիտության մասնագետ Բորիս Գասպարյանը, ներկայացնելով հնավայրը, այնտեղ առկա հուշարձանները, նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին և դրանց պահպանմանը։ Նա նաև ընդգծել է, որ հայտնաբերված «Ագարակ» պատմամշակութային հուշարձանն իր չափորոշիչներով զբոսաշրջային վայր դառնալու ներուժ ունի։ Բորիս Գասպարյանը նաև շեշտել է այն փաստը, որ և՜ ծրագրի պատվիրատուն՝ ՀՀ կառավարությունը, և՜ Ասիական զարգացման բանկը մեծապես կարևորում են հնագիտական հուշարձանները և համագործակցաբար աշխատում են` բացահայտելով ու փրկելով բազմաթիվ արժեքավոր նյութեր։

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելել են նաև Տրանշ-2-ի այլ հատվածներ, որտեղ ևս մեկ անգամ արձանագրվել է, որ շինարարություն չի իրականացվում, և կապալառուն՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը, բացակայում է շինհրապարակից։ Նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այժմ բանակցություններ է վարում կապալառու իսպանական կազմակերպության հետ՝ ծագած խնդիրներին լուծում տալու համար։

Տրանշ-3-ում Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը ծանոթացել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս պահին կապալառուն հիմնականում կատարում է հողային աշխատանքներ Տրանշ-3-ի տարբեր հատվածներում։ Նախարարի տեղակալը նշել է, որ այստեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստել է նաև ԱԶԲ տեխնիկական փորձագետի ներգրավումը, որը, համագործակցելով կապալառուի և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության հետ, որոշ հարցերի լուծման ուղղությամբ աջակցել է իր առաջարկներով։ Նշվել է, որ Տրանշ-3-ում կապալառուն մտադիր է հնարավորինս շուտ ավարտել հողային աշխատանքները և անցնել պատվածքի շերտերի տեղադրմանը։

Բագրատ Բադալյանը բանկի պատվիրակությանը ներկայացրել է նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի` ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինության ընթացքը, ինչպես նաև անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի (Տրանշ-4) շինարարության ծրագրերին։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12