Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը կապաքրեականացվեն
06/06/2019 13:24
Կիսվել

Դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը կապաքրեականացվեն

Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերի համար կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  կառավարության նիստի ընթացքում միաձայն ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում », «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում » և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այն ապրանքները, որոնք դրոշմավորված չեն կամ դրոշմավորված են հին դրոշմապիտակներով կամ դրոշմավորված են այնպես, որ այդ դրոշմապիտակները հնարավոր լինի օգտագործել ևս մեկ անգամ և այդ ապրանքների արժեքը չի գերազանցում 50 հազար դրամը, առաջարկվում է վարչական տուգանքի չափը դարձնել  70 հազար դրամ՝ 300 հազարի  փոխարեն, իսկ  հարկային օրենսգրքով սահմանված չափը թողնել նույնը՝500 հազար դրամ։

«Եթե ապրանքների արժեքը գերազանցում է 50 հազար դրամը բայց չի գերազանցում 200 հազար դրամը, ապա ներկայում քրեական օրենսգրքով սահմանված է տուգանք մինչև մեկ միլիոն դրամ, և հարկային օրենսգրքով նախատեսված տուգանք՝ոչ պակաս քան մեկ միլիոն դրամ։ Մենք նշված երկուսի փոխարեն առաջարկում են կիրառել վարչական տուգանք՝ 300 հազարի չափով, իսկ հարկային օրենսգրքով մեկ միլիոն 500 հազարի չափով»,-ասաց նա։

200-ից մինչև 500 հազար դրամ ապրանքների համար ներկայում սահմանված  քրեական օրենսգրքով նախատեսված մեկ միլիոն դրամ տուգանքի չափը և հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մեկ միլիոն դրամն առաջարկվում է վարչական օրենսգրքով 800 հազար դրամ, իսկ հարկային օրենսգրքով 1միլիոն 500 հազար դրամ դարձնել։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ եթե ապրանքների արժեքը գերազանցում է 500 հազար դրամը, դա համարվում է արդեն խոշոր դեպք է և ներկայում քրեական և հարկային օրենսգրքում նախատեսված 2.5 միլիոն դրամի տուգանքը անհրաժեշտ է դարձնել 2.7 միլիոն դրամ։

«Այս փոփոխություններով մենք նախ և առաջ ապաքրեականացնում ենք , երկրորդ՝ փոքրարժեք խմբերում նվազեցնում ենք պատասխանատվության  հանրագումարային չափը,իսկ բարձրարժեք խախտումների դեպքում ավելացնում ենք պատասխանատվության չափը»,-պարզաբանեց էկոնոմիկայի նախարարը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69