Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՄԱԿ-ի բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար Հայաստանը ներառվել է պատվո ցանկում
06/06/2019 15:18
Կիսվել

ՄԱԿ-ի բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար Հայաստանը ներառվել է պատվո ցանկում

Հայաստանը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ներառվել է կազմակերպության պատվո ցուցակում: Հայաստանից բացի,193 անդամ երկրներից այս ցանկում են միայն 48-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ՀՀ պետական բյուջեի կատարման մասին 2018-ի հաշվետվության տարեկան քննարկումներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«2018-ի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կատարել է պետական բյուջեով միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության գծով հատկացված գումարների ֆինանսական փոխանցումները: Նախորդ տարի Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցուցակում` կազմակերպության կանոնավոր բյուջեի ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Նախորդ տարվա հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին փոխանցվել է 145 հազար 843 ԱՄՆ դոլար` որպես տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ներառվում են այն պետությունները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրում ամբողջությամբ վճարում են անդամակցության վճարները»,-ներկայացեց Մնացականյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանն այս տարի ևս կատարել է իր ֆինանսական պարտավորությունները ժամանակին: 2019-ից փոփոխվել է Հայաստանի անդամավճարի չափաբաժինը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին 0.006 տոկոսից դառնալով 0.007 տոկոս: ՄԱԿ-ի բյուջեն կազմավորվում է հաշվի առնելով երկրի համախառն ազգային արդյունքի հարաբերակցությունը մի շարք այլ ցուցանիշների հետ, ինչպիսին են արտաքին պարտքը, մեկ շնչին հասնող եկամուտը: Անդամավճարի սանդղակները համապատասխան կոմիտեի կողմից վերանայվում են երեք տարին մեկ, նվազագույն շեմը կազմում է 0.01 տոկոս, իսկ առավելագույնը 22 տոկոս:

Նախարարը տեղեկացրեց, որ ըստ կանխատեսումների` միջազգային կազմակերպությունների գծով մասնավորապես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին և այլ կառույցներին Հայաստանի անդամակցության վճարների մասով կարող ենք ունենալ մինչև 30 տոկոս աճ` պայմանավորված վերոնշյալ տոկոսային աճով:

Տոկոսային չափաբաժնի փոփոխման արդյունքում Հայաստանի անդամակցության վճարը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին 2019-ի համար բարձրացել է մոտ 50 հազար դոլարով, այսինքն` 2018-ի 145 հազար 843-ից դարձել է 195 հազար 176 դոլար:

Միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության վճարների ցանկում ներառված է 98 կազմակերպություն: Անդամավճարների համար 2018-ի պետական բյուջեով հաստատված ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 490 մլն 965 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 2 մլրդ 340 մլն 270 հազար 135 դրամ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01