Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Բագրատ Բադալյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը
07/06/2019 16:23
Կիսվել

Բագրատ Բադալյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը Լյուքսեմբուրգ կատարած այցի ընթացքում հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 (Լանջիկ-Գյումրի ճանապարհահատված) իրականացման ընթացքը՝ աշխատանքների առաջընթացը և ռիսկերը, ինչպես նաև Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի բարեհաջող ընթացքը։

Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի իրականացման հեռանկարներին, ծրագրի իրականացմանը Եվրոպական ներդրումային բանկի մասնակցության և ֆինանսավորման հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, երթևեկության անվտանգության խթանման նպատակով նախատեսվող քարոզարշավի, ինչպես նաև ԵՆԲ-ի հետ կնքվող Ճանապարհային անվտանգության համաձայնագրի և դրա ներքո Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի իրականացման հետ կապված հարցեր։ ԵՆԲ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. սեպտեմբերին Երևանում կազմակերպել աշխատաժողով՝ ճանապարհային անվտանգության բարելավման, այդ ուղղությամբ կարողությունների և գիտելիքների ընդլայնման ուղղությամբ։

Բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին ընդգծել են ճանապարհաշինության ոլորտում Հայաստանի հետ շարունակական համագործակցության կարևորությունը և հեռանկարային ծրագրերի նկատմամբ բանկի բարձր հետաքրքրվածությունը։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01