Տնտեսական

OIL:  BRENT - 66.61-0.92 WTI - 63.16-0.22
COMEX:  GOLD - 1771.10-1.34 SILVER - 27.38-2.39
COMEX:  PLATINUM - 1230.30-2.98
LME:  ALUMINIUM - 2227.00+3.65 COPPER - 9562.50+4.78
LME:  NICKEL - 19614.00+1.87 TIN - 27310.00+1.24
LME:  LEAD - 2167.00+0.88 ZINC - 2906.00+1.01
FOREX:  USD/JPY - 106.07+0.12 EUR/GBP - 1.2154-0.12
FOREX:  EUR/USD - 1.2154-0.12 GBP/USD - 1.3974-1.22
STOCKS RUS:  RTSI - 1450.39+0.31
STOCKS US: DOW JONES - 31402.01-1.75 NASDAQ - 13119.43-3.52
STOCKS US: S&P 500 - 3829.34-2.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 28966.01-3.99 TOPIX - 1864.49-3.21
STOCKS CHINA:  HANG SENG - 28980.21-3.64 SSEC - 3509.08-2.12
STOCKS EUR:  FTSE100 - 6651.96-0.11 CAC40 - 5783.89-0.24
STOCKS EUR:  DAX - 13879.33-0.69
26/02/2021  CBA:  USD - 527.96+0.99 GBP - 736.03-10.90
26/02/2021  CBA:  EURO - 640.20-3.76
26/02/2021  CBA:  GOLD - 30208.32-84.83 SILVER - 474.01+3.94
26/02/2021  CBA:  PLATINUM - 21183.93+141.37
engрус
Փետրվար, 2021
February 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Երևանում անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով
10/06/2019 15:23

Երևանում անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել հայ-իտալական առաջին գործարար համաժողովի բացմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Հայաստան ժամանած բոլոր հյուրերին, մաղթել հաջողություն համաժողովի աշխատանքներին և միջոցառման կազմակերպման գործում շեշտել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի  դերը: «Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են և աննախադեպ իրադարձություն է տեղի  ունեցել՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է առանց որևէ բռնության: Ուզում եմ ասել, որ այս գործում ամենևին էլ երկրորդական դեր չի ունեցել այն փաստը, որ մենք կարողացել ենք այնպես անել, որ որևէ արտաքին ուժ ներգրավված չլինի Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման գործում: Եվ սա վճռական նշանակություն է ունեցել նրանում, որ, ըստ էության, մեր հանրության շրջանում հաջողվել է ձևավորել կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ժողովրդավարական, օրենքի գերակայությամբ երկիր, որտեղ մարդկանց համար պետք է հնարավորություն լինի զարգացնել, իրացնել իրենց տաղանդը, և դրանով բարձրացնել երկիրը, հայրենիքը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը կարողացել է Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհները: «Ինչո՞ւ եմ ասում քաղաքական առումով, որովհետև հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաև իրենց որոշակի կուտակած ցանցեր, փորձ, կապիտալ ունեն, բայց մյուս կողմից նրանք այլևս չունեն այն արտոնությունները, որ ունեցել են նախկինում, այսինքն՝ շուկայում էքսկլյուզիվ դերակատարում ունենալ:

Բայց ուզում եմ ընդգծել, որ այս ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Սա շատ կարևոր է ընդգծելու համար,  թե մենք ինչքան բալանսավորված մոտեցում ենք ցույց տալիս տնտեսական դաշտին և տնտեսական գործունեությանը: Մենք ունենք ևս մեկ բացառիկ իրադարձություն. չնայած նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սեփականությունը, սեփականության իրավունքը երաշխավորված է:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև, որ չնայած հսկայական քաղաքական փոփոխություններին՝ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, ֆինանսական շուկան մնաց կայուն, և ըստ էության, Հայաստանը հենց հեղափոխությունից անմիջապես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում:

«Այս տարվա առաջին եռամսյակում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, ապրիլ ամսին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս: Թույլ տվեք ասել, որ սա ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է, երբ հեղափոխությունից, քաղաքական այսպիսի մասշտաբային փոփոխություններից հետո երկիրը տնտեսական ցնցումների մեջ չի ընկնում, ռեցեսիոն փուլի մեջ չի հայտնվում: Սա նշանակում է, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու բավականին յուրօրինակ և հետաքրքիր պայմաններ կան: Մեր մարտավարությունն է՝ քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, այնպես որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրը գերակայություն է հայտարարել երեք ճյուղ՝ տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն: Վարչապետը նշել է, որ վերջինը նույնպես տրանսֆորմացիայի կարիք ունի և պետք է լինի ոչ թե ուղղակի ավանդական գյուղատնտեսություն, այլ այնպիսին, որ լավագույն ավանդույթները, էկոլոգիական բարձր չափանիշները պահպանելով կարողանում է նոր տեխնոլոգիաներ հիմնել, նոր տեխնոլոգիաների վրա հենվել և բարձրացնել արդյունավետությունը:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության և տնտեսական միջավայրի մասին մեր տեսլականը հետևյալն է. մենք ասում ենք, որ պատրաստվում ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար: Մենք մտադիր ենք Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր ընդունակություններն իրացնելու, զարգացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա: Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության համար հենց դա է գերակայությունը: Մենք վստահ և հաստատակամ քայլերով գնում ենք այդ ճանապարհով և այսօր կանգնած ենք մի այլ կարևոր հանգրվանի առաջ, որը կարծում եմ, պետք է ամբողջացնի տնտեսական բարեփոխումների, փոփոխությունների մեր ճանապարհային քարտեզը: Խոսքը վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, երբ յուրաքանչյուր ներդրող նաև դատաիրավական համակարգը կունենա որպես երաշխավարություն, որ իր ներդրումներին, սեփականությանը և իր անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

Այս ամենն ասում էի ցույց տալու համար, որ իսկապես դուք Հայաստանի Հանրապետություն գտնվում եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորությունները ձեր, ձեր ընկերությունների ստեղծագործական հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելու համար»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով հայ-իտալական տնտեսական կապերին՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ դրանք ամրանում են: Վարչապետի խոսքով՝ այդ տնտեսական կապերն ավանդական են, դրանք ունեն ոչ միայն զուտ տնտեսական, այլ նաև  մարդկային, մշակութային, հումանիտար բաղադրիչ, որովհետև մեր ժողովուրդներն իրենց բնավորությամբ, էությամբ, ընկալումներով և ավանդույթներով մոտ են միմյանց:

«Մեր ժողովուրդների, երկրների միջև կա ավանդական ջերմություն, որը բարենպաստ ֆոն և պայմաններ է ստեղծում, որպեսզի մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանան, որպեսզի Իտալիայից, իտալական գործարար միջավայրից ներդրումներ հոսեն Հայաստանի Հանրապետություն: Եկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում դոմինանտ է եղել խորհրդային ընկալման տնտեսական գործունեությունը, բայց ուզում եմ ասել նաև, որ անկախության ընթացքում ձևավորվել է ժամանակակից ինովացիոն բիզնեսի, գործարարների շերտ: Այդ մարդիկ, իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը պատրաստել են տնտեսական թռիչքի, և կարծում եմ, որ դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները: Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցել, աջակցել այդ թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը: Բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն, ողջունում եմ ձեզ, ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու ձեր մտադրությունները և ողջունում եմ պարոն դեսպանի կողմից հայտարարված սկզբունքը, որ այս համաժողովը պետք է միտված լինի կոնկրետ արդյունքներ գրանցելուն: Հույս ունեմ, որ հայ գործարարները, հայկական ընկերությունները և իտալացի գործարարներն ու ընկերությունները կգտնեն միմյանց, կկարողանան կնքել փոխշահավետ պայմանագրեր, համաձայնություններ: Մի բանում վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամուր կանգնած է այդ համաձայնությունների, պայմանավորվածությունների թիկունքին, և մեր խնդիրն է, որ ձեր բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայ-իտալական բիզնես ֆորումը նվիրված է տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, ICE-ի (Իտալական Առևտրի Գործակալության) Տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և միջավայրի Մոսկվայի գրասենյակը, ինչպես նաև ANCE (Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիա), OICE (Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա), Anie (էլեկտրական արտադրող ընկերությունների իտալական ասոցիացիա) և GdP Գրուպի Simest-ը:

Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար: Ֆորումի նպատակներից է նաև ICE գործակալության ներքո ստեղծել համացանց իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև:

Ucom - Լայնաշերտ ինտերնետ՝ սկսած 6000 դրամից:
Արտարժույթ
10:50 26/02 Առք Վաճառք
AMD / USD 526.50 529.50
AMD / EUR 639.00 645.00
AMD / RUR 7.07 7.20
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
26/02/2021
Դոլար / Դրամ
527.96
+0.99
Եվրո / Դրամ
640.20
-3.76
Ռուբլի / Դրամ
7.08
-0.08
Ֆունտ / Դրամ
736.03
-10.90
ԿԲ Մետաղներ
26/02/2021
դրամ / գրամ
Ոսկի
30208.32
-84.83
Արծաթ
474.01
+3.94
Պլատին
21183.93
+141.37
Ոսկու գին
26/02/2021
դրամ
999 հարգ
24k
30,208.32
958 հարգ
23k
28,949.64
916 հարգ
22k
27,690.96
720 հարգ
18k
22,656.24
625 հարգ
15k
18,880.20
585 հարգ
14k
17,621.52
500 հարգ
12k
15,104.16
417 հարգ
10k
12,586.80
375 հարգ
9k
11,328.12
FOREX
08:47 26/02
EUR/USD
1.2154
-0.12%
GBP/USD
1.3974
-1.22%
USD/JPY
106.07
+0.12%
EUR/GBP
0.8697
+1.13%
Նավթ
08:47 26/02
դոլար / բարել
Brent
66.61
-0.92%
Light Sweet
63.16
-0.22%
COMEX
08:47 26/02
$ / տր. ունց.
Ոսկի
1771.10
-1.34%
Արծաթ
27.38
-2.39%
Պլատին
1230.30
-2.98%
LME / 3M
08:47 26/02
դոլար / տոննա
Ալյումին
2227.00
+3.65%
Պղինձ
9562.50
+4.78%
Նիկել
19614.00
+1.87%
Անագ
27310.00
+1.24%
Կապար
2167.00
+0.88%
Ցինկ
2906.00
+1.01%
Մոլիբդեն
27337.00
-0.80%
Կոբալտ
51800.00
+1.57%
Ինդեքսներ
08:47 26/02
կետ
Dow Jones
31402.01
-1.75%
S&P 500
3829.34
-2.45%
NASDAQ
13119.43
-3.52%
FTSE
6651.96
-0.11%
CAC 40
5783.89
-0.24%
DAX
13879.33
-0.69%
RTSI
1450.39
+0.31%
Nikkei
28966.01
-3.99%
Topix
1864.49
-3.21%
Hang Seng
28980.21
-3.64%
SSEC
3509.08
-2.12%
Թվային արժույթներ
10:50 26/02
Կրիպտոարժույթներ
BTC/AMD
26,566,773
-0.09%
BTC/USD
50464.00
-0.09%
ETH/USD
1617.77
-0.22%
BCH/USD
529.28
-0.36%
XRP/USD
0.47
+0.00%
LTC/USD
181.44
-0.24%
ETH/BTC
0.03202805
-0.40%
BCH/BTC
0.01049039
-0.47%
XRP/BTC
0.00000934
-0.74%
LTC/BTC
0.00359261
-0.38%
ԿԲ Տոկոսադրույքներ
26/02/2021
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
5.50
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
7.00
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
4.00
+0.00%
Մակրոտնտեսական
12/2020
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
-7.5
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
2,070.3
-0.9%
Արտահանում 1
Արտահանում
2,544.5
-4.9%
Ներմուծում 1
Ներմուծում
4,559.4
-17.7%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+1.2
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
189,758
+3.90%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
2,858.1
-14.0%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
819.31
+1.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
1,708.4
-15.7%
Շին. 3
Շինարարության ծավալ
413.83
-9.5%
1 - մլն Դրամ, 2 - Դրամ, 3 - մլրդ Դրամ, 4 - եռամսյակային