
Կառավարությունում քննարկվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ քննարկում է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ:
«Իմ կարծիքով, պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի հարցը: Եվ, այո, քննարկումներ տեղի են ունենում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն է քննարկում հարցը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ, այս պահին չգիտեմ՝ ինչ փուլում է, բայց կարծում եմ՝ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արշակյանը՝ ընդգծելով, որ պետական համակարգում միանշանակ աշխատավարձերը պետք է բարձրանան:
08:47 05/12 | Առք | Վաճառք |
AMD / USD | 477.00 | 479.00 |
AMD / EUR | 528.00 | 533.00 |
AMD / RUR | 7.45 | 7.55 |
դոլար | ||
դոլար | ||