Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կրճատումներ չեն իրականացվում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կրճատումներ չեն իրականացվում, այլ տեղի ունենում մեխանիկական միացումներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Հակոբ Արշակյանը:
«Մեր նախարարությունում եղել է հաստիքի կրճատում, դա չորրորդ փոխնախարարի հաստիքն է եղել, հիմա 3 նախարարի տեղակալ է: Փոփոխություն, ըստ էության, եղել է, կոնկրետ բաժիններ ամբողջությամբ տեղափոխվել են այլ նախարարություն, և ստեղծվել են նոր վարչություններ, որոնք պետք է զբաղվեն հենց այս ոլորտների կարգավորմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հակոբ Արշակյանը:
Միացումները պայմանավորված են կառավարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով: