Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ Սուրեն Պապիկյան
14/06/2019 17:40
Կիսվել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  ողջունելով հյուրին և կարևորելով ԱԶԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցութունը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոխանցված լայնածավալ գործառույթները հնարավորություն կտան էլ ավելի ամուր հիմքերի վրա դնել ու ընդարձակել եղած գործընկերային հարաբերությունները։

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ արդյունավետ ու համակարգված աշխատանքի միջոցով հնարավոր  է խորացնել ապագային միտված ծրագրային երկխոսությունը։ Հայաստանի հետ ԱԶԲ-ի համագործակցության առաջիկա երեք տարիների ծրագրի շրջանակներում Շեյն Ռոզենթալը նախարարին է ներկայացրել պետություն-մասնավոր հատված գործակցության սխեմայի օգնությամբ ենթակառուցվածքների հզորացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ներառական աճի, քաղաքային շրջանների զարգացման, հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման ուղղությամբ բանկի հայեցակարգային մշակումները։ Անդրադառնալով Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող բարեփոխումներին և զարգացման միտումներին՝ Շեյն Ռոզենթալն ասել է, որ համակարգի ծախսածածկ և կարգավորված բնույթը Հայաստանին հնարավորություն է տալիս առաջատար դիրքեր զբաղեցնել տարածաշրջանային էներգետիկ  շուկայում։

Իր հերթին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԱԶԲ-ի հետ հաջողությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, բևեռային քաղաքների զարգացման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության և մի շարք այլ հեռանկարային նախագծերի կարևորությունը Հայաստանի համար և արձանագրել, որ իրենց ռազմավարական նշանակությամբ դրանք ուրվագծում են Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի զարգացման տեսլականը։ «Համալիր ազդեցության տեսանկյունից Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ այն առանցքը, որը երկրորդային քաղաքների համար կծառայի տնտեսական սնուցման աղբյուր»,- ամփոփել է նախարարը։

Քաղաքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ նախարար Պապիկյանի տեսլականը Շեյն Ռոզենթալը համահունչ է որակել  ԱԶԲ-ի սկզբունքներին և վստահեցրել, որ բանկը պատրաստակամ է շարունակել նոր սերնդի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցության խորացման երկխոսությունը։

Ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք հանձնառությունը նոր ծրագրերի և նախագծերի միջոցով ապահովել տարբեր ուղղություններով բարեփոխումների շարունակականությունը՝ երկկողմ համագործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12