
Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show):
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ ցուցադրության տարածքով, թե՛ մասնակիցների թվով, որը երկու տարին մեկ նույն հարկի տակ է հավաքում ոլորտի համաշխարհային խոշորագույն դերակատարներին:
Նախագահ Սարգսյանը Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրության շրջանակում կայցելի խոշորագույն ընկերությունների, մասնավորապես՝ իտալական «Leonardo»-ի, և «Elettronica Group»-ի, ֆրանսիական «Dassault Group»-ի և «THALES Group» -ի տաղավարներ, կհանդիպի այդ ընկերությունների ղեկավարների հետ: