Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Նախորդ տարվա պետական բյուջեի կատարման արդյունքում արձանագրվել է 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտ. Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացնում է հաշվետվությունը
19/06/2019 14:24
Կիսվել

Նախորդ տարվա պետական բյուջեի կատարման արդյունքում արձանագրվել է 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտ. Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացնում է հաշվետվությունը

Նախորդ տարվա պետական բյուջեի եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է շուրջ 98.3 տոկոսով կամ 2018-ի պետական բյուջեի կատարման արդյունքում փաստացի արձանագրվել են 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ լիագումար նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

«Բյուջեի եկամուտների ճշտված ծրագիրը սկզբնական 1 տրլն 308 մլրդ դրամի փոխարեն կազմել է 1 տրլն 365 մլրդ դրամ: Իսկ ծախսերի համար նախատեսված 1 տրլն 465 մլրդ դրամի դիմաց ճշտված ծրագիրը կազմել է 1 տրլն 527 մլրդ դրամ: Եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է շուրջ 98.3 տոկոսով կամ փաստացի 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտներ են արձանագրվել 2018-ի պետական բյուջեի կատարման արդյունքում: Ծախսերի համար օգտագործվել է 1 տրլն 447 մլրդ դրամի ռեսուրս, կամ կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս: Համապատասխանաբար պակասուրդը կազմել է 105 մլրդ դրամ կամ ծրագրվածի շուրջ 65 տոկոսը»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Գնաճը 2018-ին ունեցել է այնպիսի վարքագիծ, ինչը կանխատեսելի միջակայքում էր: Նախատեսված էր 4 տոկոս՝ +/- 1.5 տոկոս: Արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ:

Որոշակի շարժ եղել է նաև աշխատանքի վարձատրության ուղղությամբ: 4 տոկոսային կետով բարձրացել է ընդհանուր աշխատանքի վարձատրությունը, շարունակում է դեռևս մնալ որոշակի խզում պետական և մասնավոր հատվածում աշխատանքի վարձատրության միջև: Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև գործազրկության մակարդակը: Այն 1.5 տոկոսային կետով նվազելով կազմել է 16.3 տոկոս:

Արտահանումը 2018-ին աճել է 8.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.3 տոկոսով: Ընդ որում` այս ամենն ուղեկցվել է դրամական փոխանցումների շուրջ 1 տոկոսով նվազման պայմաններում:

2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվելուց հետո ֆինանսավարկային և բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33