Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱԺ-ն վավերացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիրը
21/06/2019 13:20
Կիսվել

ԱԺ-ն վավերացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն: Համաձայնագրին կողմ քվեարկեց 97 պատգամավոր:

Համաձայնագրի հիմական նպատակներն են միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեության դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում համագործակցությունը:

Կողմերը Տեղեկատվական ապահովման ոլորտում իրականացնում են համագործակցություն հետևյալ ուղղություններով` համագործակցության իրավական հիմքերի մշակում, միջազգային իրավական բազայի կատարելագործման աջակցում,տեղեկատվական անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ արձագանքման գործնական մեխանիզմների ձևավորում, տեղեկատվական անվտանգության  ապահովման տեխնոլոգիական հիմքի կատարելագործում, համակարգչային միջադեպերի և դրաց հետևանքների վերացում, տեղեկատական անվտանգության սպառնալիքների և դրանց աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանակում և կադրերի պատրաստում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 30-ին Մինսկում Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69