Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Արարատի մարզը պատրաստվում է նոր ներդրումային ծրագրերի. Մասիսում շահագործման հանձնվեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգին
25/06/2019 14:57
Կիսվել

Արարատի մարզը պատրաստվում է նոր ներդրումային ծրագրերի. Մասիսում շահագործման հանձնվեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգին

Արարատի մարզի Մասիս քաղաքում շահագործման հանձնվեցին Ֆրանկոֆոնիայի զբոսայգին և ընտանեկան մարզահամալիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համալիրը կառուցվել է Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:

Մասիսի զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Ադիբեկյանը նշեց, որ նախագիծը ևս մեկ առիթ է հայրենիքի ու ծննդավայրի հետ կապն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու համար:«Մենք այստեղից ենք, իմ և քրոջս մանկությունն անցել է այստեղ: Ես ծնվել եմ Հայաստանում, 4 տարի ապրել ենք Մոսկվայում, հետո Փարիզում, բայց փորձում ենք հնարավորինս հայերենը չմոռանալ, շատ հաճախ գալիս ենք և տարին երկու անգամ մեր հանգիստն անցկացնում ենք Հայաստանում, մեզ համար դա շատ կարևոր է: Մենք որոշել ենք, որ ամենաճիշտը երեխաների համար խաղահրապարակ ստեղծելն է, այդ պատճառով որոշել ենք ստեղծել սպորտային համալիր և մանկական խաղահրապարակ, որտեղ երեխաները կարող են անցկացնել իրենց ժամանակը: Օրական հարյուրավոր երեխաներ են գալիս այստեղ իրենց ժամանակն անցկացնելու: Ունենք նաև մշակութային կենտրոն, որտեղ երեխաները շախմատ են խաղում, ֆրանսերեն են սովորում և թատերական խմբակ են հաճախում»,- ասաց Ադիբեկյանը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ մարզում նախատեսվում են իրականացվել նաև մի շարք այլ ներդրումային ծրագրեր:

«Ներդրումներ են լինում ոչ միայն բիզնես շահույթ հետապնդող, այլ նաև սպորտային միջոցառումների, ընտանեկան հանգստի համար: Լինում են նաև բարեգործական և խոշոր մասշտաբների ներդրումներ: Այս պահին, ինչպես բիզնես համաժողովի ընթացքում ներկայացրինք, սկսվել են արդեն գյուղատնտեսական շուկայի կառուցումը, և առաջիկայում ունենք մեկ ավելի մեծ խոշոր նախագիծ, որի մասին կխոսենք, երբ կսկսենք»,- նշեց Սարգսյանը:Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ընտանեկան մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի։

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03