Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Երևանը կօգտագործի արևային էներգիան
02/07/2019 13:37
Կիսվել

Երևանը կօգտագործի արևային էներգիան

Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն 50 շենք:

«Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ, ի դեպ, կտեղադրվեն նոր, էներգախնայող լեդ լուսատուներ», – նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

Դավթաշենի 2-րդ թաղամասի հ. 10 շենքն այն հասցեներից է, որտեղ արդեն այս տարի բնակիչները ոչ միայն կլսեն, այլև կտեսնեն արևից ստացվող էներգիայի օգուտը:

«Ծրագրի մասին գիտենք, անհամբեր սպասում ենք իրագործմանը»,-նշում են բնակիչները:

Ծրագրում ընդգրկված բոլոր շենքերում մեկ առ մեկ մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել՝ սեյսմակայունությունից մինչև բնակեցվածության ցուցանիշ, որը պետք է 75-80%-ից ցածր չլիներ:

Չափորոշիչների համաձայն ընտրված շենքերը հիմնականում 9-14 հարկանի են, հարթ և արևկող տանիքներով: Կարևոր էր նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների թիվը:

«Նախատեսվում է նաև շենքերի՝ սոցիալապես առավել անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսադիոդային լուսատուներ»,-ասում է Տիգրան Սարգսյանը:

«Երևան՝ արևային համայքն» ծրագիրը քաղաքի համար ունի ինչպես էներգետիկ, սոոցիալական, այնպես նաև բնապահպանական նշանակություն: Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները: (տարեկան շուրջ 850 տոննա CO2):

«Ծրագիրը կարևոր է հատկապես ածխաթթու գազերի արտանետումների կրճատման առումով: Երևանը «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ է, ինչը նշանակում է, որ քաղաքը պարտավորվել է մինչև 2020թ. 20%-ով կրճատել ածխաթթու գազերի արտանետումները»,- նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին:

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհուրդն արդեն քննարկել և հաստատել է ծրագրի բուն մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցերը:

«Համակարգը բնակիչներին կծառայի առնվազն 25 տարի: Արդյունքում քաղաքում կունենանք վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառություն»,-հավելում է Տիգրան Սարգսյանը:

Ծրագրի բյուջեում էլ կկատարվեն փոփոխություններ, և խնայողությունների դեպքում հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նոր շենքեր:

«Շատ կարևոր նախագիծ ենք իրականացնում, որը, հուսով եմ, որ կդառնա մշակույթ մեր քաղաքում, ինչն էլ, ըստ էության, մեր հիմնական նպատակն է»,- ընդգծում է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Այժմ ծրագիրը մրցութային փուլում է: Նախատեսված աշխատանքների համար անցկացվող մրցույթներին ծանոթանալ և մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր ընկերությունները:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2