Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Մետաղի ջարդոնի արտահանման համար կսահմանվի 60 հազար դրամ պետական տուրք
09/07/2019 15:51
Կիսվել

Մետաղի ջարդոնի արտահանման համար կսահմանվի 60 հազար դրամ պետական տուրք

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանից, նաև ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում, մեկ տոննա մետաղի ջարդոնի արտահանման համար 60 հազար դրամ պետական տուրք սահմանելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հուլիսի 9-ի լիագումար նիստում քվեարկությամբ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխվել է պետական տուրքի չափը: Արտահանման համար նախագծով նախապես սահմանված բազային տուրքի չափով 80-պատիկը դառնում է 60-պատիկ: Երկրորդ փոփոխությամբ օրենքն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի սեպտեմբերի 10-ից։ Փոխնախարարը հիմնավորեց՝ համարել են, որ 80 հազար դրամ տուրքը չափազանց ծանր սահմանափակում է, և չի բերելու ոլորտի զարգացմանը:

Հին օրենքում առկա էր դրույթ, որով մետաղի ջարդոնը, եթե ծագում էր ՀՀ-ում, հնարավոր էր արտահանել առանց պետական տուրքի: Միջազգային ստանդարտներով մետաղի ջարդոնի ծագման ստուգումը տեղի է ունենում նրանով, որ եթե հավաքվել է այդ երկրում, ուրեմն նաև ծագում է այդ երկրում:

Ավանեսյանի խոսքով՝ առաջացել է խնդիր, որ անցյալ տարվա կեսերից չվերամշակված մետաղի ջարդոնի արտահանման ծավալները սկսել են աճել երկրաչափական պրոգրեսիայով: Այս տարվա առաջին 5 ամսում արդեն 8 000 տոննայից ավելի է արտահանվել: Նրա գնահատմամբ՝ դա ռիսկեր է ստեղծում մեր տնտեսավարողների՝ վերամշակողների և ոլորտի կայունության համար:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 1, 4 պատգամավոր ձեռնպահ էր:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01