Տիգրան Ավինյան. Էներգետիկ համակարգում բոլոր խնդիրները չեզոքացված են
«Էներգետիկ համակարգում բոլոր խնդիրները չեզոքացված են», – իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ Հուլիսի 10-ի ժամը 12:49-ի սահմաններում Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ:
Ժամը 12:49-ից 14:30-ն ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 830 ահազանգ՝ կապված վթարային անջատումների, վերելակներում արգելափակված, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի կայարաններում արգելափակված քաղաքացիների և գազի ազդանշանային սարքերի միացման վերաբերյալ:
Անմիջապես մետրոպոլիտենի կայարաններ են ուղարկվել օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ՝տեղում մասնակցելու տարհանման աշխատանքներին:
Պարբերաբար կապ է հաստատվել ՀԱԷԿ-ի, էլեկտրական ցանցերի, մետրոպոլիտենի, երկաթգծի ավագ կարգավարների, կարևորագույն օբյեկտների, Երևանք աղաքի Կառավարման կենտրոնի և մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնների օպերատիվ հերթապահների հետ:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների մեկական մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկու օպերատիվ խումբ: