Տնտեսական

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
Հայաստանի Հանրապետություն. Ինչու  դեռեւս չի  գործարկվում Մեղրու ազատ տնտեսական գոտին
12/07/2019 11:12
Կիսվել

Հայաստանի Հանրապետություն. Ինչու դեռեւս չի գործարկվում Մեղրու ազատ տնտեսական գոտին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ավելի քան  2 տարի առաջ է հավանություն տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում  ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ծրագրին՝ բարձր գնահատական տալով նրա գործարկման էֆեկտիվությանը: Ակնկալվում է, որ իր աշխարհագրական դիրքով այն բարենպաստ վայրում է եւ  կարող է ներդրումներ ներգրավել, խթանել արտահանումը,  ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ եւ Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական արտադրանքի ճանաչումն ու տարածումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը:

Ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված ազատ տնտեսական գոտու գործարկման անորոշ ժամկետով հետաձգումը: «Ի սկզբանե որոշված էր, որ այն երկու փուլով պետք է  կառուցվի, առաջինը ենթադրում էր ներառել որոշակի վարչական ենթակառուցվածքներ, երկրորդ փուլը՝ արտադրական եւ լոգիստիկ ենթակառուցվածքներ: Վերջին փուլի համար անհրաժեշտ են որոշակի տարածքներ, որոնք ժամանակին, շրջանառվող լուրերի համաձայն, աճուրդով վաճառվել են, եւ այժմ այդ աճուրդների օրինականությունն է վիճարկվում», – թերթի  հետ զրույցում  նշել է Սյունիքի  մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության  բաժնի պետ  Էդգար  Մարտիրոսյանը՝  կանխատեսումներ չանելով, թե տվյալ  աճուրդների օրինականության հստակեցման գործընթացը երբ կավարտվի: Նրա տեղեկացմամբ, առայժմ մեկ կազմակերպություն է  ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու իրավունք ստացել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03