Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ավագ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության 1-ին ներդրումային համաժողովին
12/07/2019 16:21
Կիսվել

Ավագ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության 1-ին ներդրումային համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցում է Բաթումիում ընթացող «Տասը տարի Պրահայից հետո» Եվրոպական Միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին։

Համաժողովի նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրամիության գործարար շրջանակների ու կառավարությունների միջև համագործակցության համար, խթանել ներդրումային ծրագրերը՝ հատկապես ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։

Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, պետական կառավարման մարմինների, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները համաժողովի համապատասխան պանելների ընթացքում հանդես են եկել ելույթներով և տարբեր քննարկումների ժամանակ ներկայացրել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներդրումային ծրագրերը:

«Արևելյան գործընկերության շրջանակներում ներդրումների հնարավորություններ և մարտահրավերներ․ 10 տարի Պրահայից հետո» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանի բարեկեցությունը և զարգացումը որոշակիորեն պայմանավորված են հարևան երկրների բարեկեցությամբ և զարգացմամբ, և որ Հայաստանն իր տնտեսական զարգացումը տեսնում է նաև որպես գլոբալ շուկաներում մրցունակ նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր, ինչի լավագույն օրինակներ են ԹՈՒՄՈ-ն և Արմաթ-ը: Էկոնոմիկայի փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Փոխնախարարն անդրադարձել է նաև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրին, որով նախատեսված է ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցությամբ աջակցել «ԵՄ-ն նորարարության համար. ԹՈՒՄՈ կենտրոն»-ի ստեղծմանը, որը հարթակ կտրամադրի տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և գիտական այլ ոլորտների ուսանողներին՝ իրենց մասնագիտական ոլորտի վերաբերյալ գործնական փորձառություն ձեռք բերելու համար։

Համաժողովի մասնակիցները կարևորել են ԹՈՒՄՈ-ի ուղղությամբ իրականացվող աշխատանքները և նշել, որ այն կարող է լավագույն փորձի օրինակ դառնալ Արևելյան գործընկերության անդամ երկրների համար։

Ավագ Ավանեսյանը ներկայացրել է նաև ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերը, որոնք իրենց ազդեցությունն ունեն երկրի տնտեսական զարգացման, շուկաների մատչելիության մեծացման, ներդրումային և գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացման վրա։ Նա կարևորել է նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև համագործակցության խորացումը և առևտրատնտեսկան կապերի ընդլայնումը, ինչը կնպաստի թե՛ երկրների ներդրումային միջավայրի բարելավմանը և ներդրումների ավելացմանը, և թե՛ տնտեսական ինտեգրմանը։

«Գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտ» թեմայով քննարկմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղուրթյամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն ու պետական օժանդակության ծրագրերը: Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացված և ընթացիկ մի շարք ծրագրերին (ENPARD, TWINNING, TAIEX)` փոխնախարարն ընդգծել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր դոնոր գործընկերը: Իր խոսում Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային դաշտի առանձնահատկություններին և արտահանման հնարավորություններին, մատնանշել ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները: Նա նաև մասնակիցների ուշադրությանն է հրավիրել այն փաստին, որ, ունենալով սահմանափակ ջրային ռեսուսրներ` Հայաստանում իրականացվում է ձկնաբուծական արտադրանքի արտահանում, իսկ կլինմայական պայմանները բարենպաստ են որակյալ և բարձր համային հատկանիշներով օժտված մրգի ու բանջարեղենի արտադրության համար:

Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ներդրումային համաժողովը համատեղ կազմակերպել են ԵՄ Հանձնաժողովը և Վրաստանի կառավարությունը։ Համաժողովին մասնակցել են Արևելյան գործընկերության անդամ երկրների կառավարությունների և գործարար համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ խորհրդի, ԵՀ-ի, ԵՄ անդամ երկրների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԵՄ Խորհրդի նախագահ Դ. Տուսկը, Վրաստանի վարչապետը, Արևելյան գործընկերության երկրների էկոնոմիկայի նախարարությունների պաշտոնյաները:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69