Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ծակքարում իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր
15/07/2019 16:30
Կիսվել

Ծակքարում իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում արդեն մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն հինգ ծրագրերից մեկը՝ ոռոգման ջրատարի հիմնանորոգումը:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը, երկու սուբվենցիոն ծրագրով նախատեսված է երկու փողոցների ասֆալտապատում, երկու այլ ծրագրերով՝ ոռոգման ջրատարների հիմնանորոգում, եւ դարձյալ մեկ ծրագրով՝ մշակույթի տան հիմքերի ամրացում: Կենսական նշանակության ծրագրերի իրականացման արդյունքում Ծակքարում կատարվելու է շուրջ 227 միլիոն դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության ներդրումը կազմելու է 144 միլիոն դրամ: Մնացած 83 միլիոն դրամը  ներդնելու է Ծակքարի համայնքապետարանը:

Սուբվենցիոն առաջին ծրագրով, որի մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսի 1-ին, նախատեսվում է §Հոլըքներ» թաղամասում 1,7 կիլոմետր երկարությամբ ոռոգման ջրատարի հիմնանորոգում մետաղական կիսախողովակներով:  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը:

Այս գործող ջրատարում ջրի կորուստը կազմում էր մոտ 60 տոկոս: Հիմնանորոգումից հետո ջրամատակարարումը անխափան կլինի 25 հեկտարից ավել տնամերձների եւ սեփականաշնորհված ցանքերի համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի ընթացքում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Երկրորդ ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի հիմնանորոգում §Մատուռներ» թաղամասում: Հիմնանորոգվող ջրագծի երկարությունը 1250 գծամետր է՝ դարձյալ մետաղական կիսախողովակներով: Ծրագրի արժեքը 25 միլիոն 315 հազար դրամ է, որի 70 տոկոսը կամ 17 միլիոն 361 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 954 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կայացել է, աշխատանքների մեկնարկը կտրվի օգոստոսի սկզբին:

Երրորդ ծրագրով նախատեսվում է 3-րդ փողոցի ասֆալտապատում՝ 2145 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 103 միլիոն 661 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը դեռ չի կայացել:

Չորրորդ ծրագրով նախատեսվում է 10-րդ փողոցի ասֆալտապատում՝ 950 գծամետր երկարությամբ: Ծրագրի արժեքը կազմում է 54 միլիոն 785 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնելու է կառավարությունը, 40 տոկոսը՝ համայնքապետարանը: Մրցույթը կայացել է, շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարվա օգոստոսի սկզբներին:

Հինգերորդ ծրագրով նախատեսվում է գյուղի մշակույթի տան հիմքերի ամրացում, որի  արժեքը կազմում է 22 միլիոն 439 հազար դրամ: Միջոցների 45 տոկոսը հատկացնելու է կառավարությունը, 55 տոկոսը՝ համայնքապետարանը: Մրցույթը կայացել է, շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա օգոստոսի սկզբին:

Խոսրով Խլղաթյան

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2