Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ. Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
16/07/2019 17:57
Կիսվել

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ. Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները:

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ. Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

«Գիտենք, որ ցավոք այսօր դեռևս բազմաթիվ մարդիկ ապրում են տնակներում և մենք խնդիր ենք դրել հստակ արձանագրել, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը և ճշտել հարցի գինը, այսինքն, թե ի՞նչ ծավալի ֆինանսավորում է անհրաժեշտ դրա համար: Կա նաև երկրորդ խնդիրը՝ վերացնել ոչ միայն աղետի գոտին զուտ տնակ կամ բնակարան տրամաբանության մեջ, այլ հարցը դիտարկել քաղաքաշինական զարգացման հեռանկարի և տրամաբանության մեջ: Եթե ուղղակի մենք պրոցեսը դիտարկենք միայն տրամաբանության մեջ՝ մարդիկ տնակներում են ապրում, թե՝ ոչ, շատ հնարավոր է, որ մենք այդ մոտեցման արդյունքում ունենանք իրավիճակ, որ մարդիկ տնակներում չեն ապրում, այլ ապրում են բնակարաններում կամ տներում, բայց դրանից Գյումրին, Վանաձորը կամ աղետյալ մյուս բնակավայրերը չեն դադարել աղետի գոտի լինելուց, որովհետև դրանով սահմանափակվել է նրանց քաղաքաշինական զարգացման հնարավորությունը:

Իսկ ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ մեզանում կարծես թե այդքան էլ ընկալված չէ, բայց քաղաքաշինությունն ունի շատ խորը բովանդակային նշանակություն, որովհետև իմ համոզմամբ, քաղաքաշինությունն այն կարևոր կառուցակարգերից է, որ ի վերջո ստեղծում է հանրային մտածողության ձևերը, մոդելները: Օրինակ, ես համոզված եմ, որ մեր ժողովրդի համար մեծագույն նշանակություն է ունեցել Հայաստանում Ալեքսանդր Թամանյանի գործունեությունը, որի արդյունքում դրվել է ոչ միայն ուղղակի շենքեր կառուցելու որոշակի տրամաբանություն, այլ քաղաքակրթական որոշակի վեկտոր և այդ քաղաքակրթական վեկտորն է դրված մեր այսօրվա իրականության հիմքում: Պատահական չեմ համարում նաև, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էպիկենտրոնը դարձավ Ալեքսանդր Թամանյանի ստեղծած Հանրապետության հրապարակը և սա ասում եմ առանց չափազանության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ. Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է: «Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում և մենք միջոցները հատկացնում ենք, որպեսզի այդ թեման փակենք մեկընդմիշտ: Իհարկե, այստեղ չենք կարող ասել, որ հարցը վերջնական լուծված է մինչև վերջին դետալը, որովհետև ծագում է երկրորդը հարցը՝ այդ 3 մլրդ դրամն ինչպե՞ս պետք է մարդու համար դառնա կոնկրետ գործնական արդյունք: Եկեք չթաքցնենք, ունենք երկու տարբերակ: Առաջինը՝ ծրագիրն իրականացնել բնակարանների գնման վկայագրերի, երկրորդը՝ շինարարություն իրականացնելու միջոցով: Այս երկու տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները և մենք այստեղ ունենք շատ լուրջ քննարկման հարց: Իհարկե, ԲԳՎ-ներով լուծման տարբերակն ունի մի մեծ առավելություն, երբ մենք այդ 3 մլրդ դրամը հնարավորինս արագ հասցնում ենք քաղաքացուն, պարտավորությունը կատարում ենք և քաղաքացին արդեն ունենում է որոշակի ճկունություն: Բայց կան նաև այլ տեսակետներ, որոնք նույնպես հնարավորինս արագ պետք է քննարկենք: Մեր այսօրվա ընթացիկ անելիքը հետևյալն է. հստակ պատկերացնել աշխատանքի, խնդրի ծավալը, արձանագրել լուծման ուղիները և հարցը լուծել այնպես, որպեսզի մասնավորապես Գյումրին և այն մյուս բնակավայրերը, որոնք նմանատիպ իրավիճակ ունեն, քաղաքաշինական փակուղուց դուրս գան, որովհետև կարծում եմ, որ այն իրավիճակը, որ ունենք կոնկրետ Գյումրիում, խնդիրը ոչ միայն այն է, որ մեր հայրենակիցները բնակվում են ոչ պատշաճ պայմաններում, այլև Գյումրին ինչ որ առումով հայտնվել է քաղաքաշինական փակուղում: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այդ փակուղին հաղթահարելու համար»,- ընդգծել է վարչապետը:

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ. Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ թեև տվյալների համադրման, ճշտման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, կոմիտեի կողմից 2019-ի հունիսի վերջին ամփոփվել և հավաքագրվել են ստացված տեղեկատվությունները: Մասնավորապես, հունիսի 28-ի դրությամբ հավաքագրվել է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի 7 հազար 219 ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվություն: Դրանցից 3 հազար 530-ը գտնվում են Շիրակի, 3531-ը՝ Լոռու, 158-ը՝ Արագածոտնի մարզերում: Ոչ հիմնական շինությունների հիմնական մասը՝ 4 հազար 940-ը, բաշխված են քաղաքային, իսկ 2 հազար 279-ը՝ գյուղական բնավայրերում: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունների թիվը 4 հազար 457 է, քաղաքացիների սեփական հողերի վրա տեղադրվածները՝ 2 հազար 762: Հավաքագրված տվյալների համաձայն՝ փաստագրված տնակներում բնակվող ընտանիքների թիվը կազմում է 7 հազար 82: Մնացած տնակներն, ըստ Վահագն Վերմիշյանի, օգտագործվում են այլ նպատակներով:

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ. Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ամփոփված տվյալների հիման վրա մշակված համապատասխան առաջարկությունների փաթեթ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Տեղի է ունեցել առաջարկությունների փաթեթի համապարփակ քննարկում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ: Առաջարկվել է հավաքագրված տվյալներն ամփոփել էլեկտրոնային հարթակում և մոդուլավորել՝ ըստ բնակավայրերի, ընտանիքների խնդիրների, տեղանքի և այլ չափորոշիչների:

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերել առաջարկությունների փաթեթն ու ներկայացնել կառավարություն՝ գործընթացն առաջ մղելու նպատակով:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69