Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կտրուկ աճել է կեռասի արտահանումը
17/07/2019 16:20
Կիսվել

Կտրուկ աճել է կեռասի արտահանումը

Հայաստանում կտրուկ աճել է կեռասի արտահանումը և 2019 թվականի 6 ամսվա ընթացքում արտահանվել է ավելի շատ, քան ամբողջ 2018 թվականին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:

«Սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային անվտանգության վերահսկողության շրջանակում ստուգման ողջ ցիկլն անցնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Եթե մթերքն անցել է սահմանային անվտանգության ստուգում և ստացել թույլտվություն ՍԱՏՄ-ի կողմից, նշանակում է այն անվտանգ է»,- նշեց Նիկոյանը:

Անդրադառնալով որոշ գյուղմթերքների ներմուծման արգելմանը՝  ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետն ընդգծեց, որ ներմուծման հետ կապված արգելք չի կարող լինել, այդ թվում՝ Թուրքիայից:

«Լոլիկի ներմուծում համարյա չունենք, քանի որ եթե նայենք, թե որքան լոլիկ ենք արտադրում, ներմուծում կարելի է ասել, որ չկա: Ձմռան ամիսներին լոլիկը մի փոքր թանկ է լինում, և հնարավոր է որոշ մարդիկ, հիմնականում, Վրաստանից լոլիկ բերեն, բայց դա փոքր քանակ է, ընդհանուր շարժի մեջ տոկոս չի կազմում»,- ասաց Նիկոյանը:

Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը տեղեկացրեց, որ 2018 թվականին 3 հազար տոննա լոլիկ է ներմուծվել Հայաստան:

«2018 թվականին ՀՀ-ից արտահանվել է 37 հազար տոննա լոլիկ և 2500 տոննա վարունգ»,- նշեց Ղազարյանը:

Անդրադառնալով ծիրանի հետ կապված խնդրին՝ Արթուր Նիկոյանն ընդգծեց, որ Արարատի մարզի որոշ համայնքներում վաղ գարնանը ծիրանի լավ փոշոտում տեղի չի ունեցել, քանի որ անձրևներ ու քամիներ են եղել. «Որոշ այգիների տերեր տեսնելով, որ բերքը քիչ է, չեն ցանկացել լրացուցիչ ծախսեր անել, հիվանդությունների դեմ պայքարել: Արդյունքում դա տարածվել է նաև մյուս տարածքներում: Իհարկե, խնդիրը կա, բայց մեծ չէ»,- ասաց Նիկոյանը և հավելեց, որ, այնուամենայնիվ, ծիրանն այս տարի նորմալ արտահանվում է ու արդեն արտահանվել է 24,5 հազար տոննա:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90