Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը
26/07/2019 16:03
Կիսվել

Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը:

Հանդիպման օրակարգում ներառված էր երկու հարց՝ ՀՀ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների ներգրավվումը:

Քննարկմանն անցնելուց առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր պետությունների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպմանը ներկա գտվնելու և այս ձևաչափով երկխոսությունը շարունակելու պատրաստակամության համար:

Օրակարգի առաջին հարցը զեկուցել է ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը: Նա ներկայացրել է մինչև 2050թ. Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախնական տարբերակը: Զեկույցը ներառում էր այն հիմնական սկզբունքներն ու նպատակները, որոնց վրա կառուցվելու է Հայաստանի զարգացման ռազմավարությունը: Վարչապետի խորհրդականն առանձնացրել է ռազմավարության երեք հիմնական բաղադրիչները՝ գաղափարը, տեսլականը և գործողությունը: Նա ընդգծել է սոցիալ-տնտեսական թիրախային ցուցանիշները, ինչպես նաև նշել է տնտեսության զարգացման երեք փուլերն իրենց հենքային տարբերություններով: Լևոն Մազմանյանը թվարկել է ռազմավարական գերնպատակները և անդրադարձել որոշ նպատակների վերջնարդյունքներին:

Զեկույցից հետո միջազգային գործընկերներն իրենց հուզող հարցերն են ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանին: Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ռազմավարության մշակման վերջնաժամկետի, դոնորների հետ համագործակցության համակարգման և ռազմավարության մեջ նշված որոշ մանրամասների շուրջ: Հարցերին պատասխանելիս փոխվարչապետն ընդգծել է, որ կառավարության ցանկությունն է ունենալ մարդակենտրոն ռազմավարություն, ինչի վրա էլ հիմնվում է ռազմավարության մշակման ամբողջ գործընթացը:

Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, որի զեկույցից հետո քննարկվել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցը: Փոխվարչապետը շեշտել է, որ ոլորտային ռազմավարությունները չպիտի լինեն առանձնացված, այլ պետք է լինեն փոխկապակցված և փոխլրացնեն միմյանց:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88