Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ Հակոբ Արշակյանի տեղակալ է նշանակվել Արմեն Աբրոյանը
31/07/2019 21:54
Կիսվել

Թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ Հակոբ Արշակյանի տեղակալ է նշանակվել Արմեն Աբրոյանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում էր նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նախարարության աշխատակազմին ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Աբրոյանին, ով համակարգելու է թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները։

«Պարոն Աբրոյանն իր ոլորտի պրոֆեսիոնալներից է, աշխատել է մեծ ընկերություններում որպես թիմի ղեկավար, այնուհետև ստեղծել է իր ստարտափ ընկերությունը արհեստական բանականության ոլորտում, որտեղից էլ խնդրել ու համոզել ենք, որպեսզի գա ու միանա մեր թիմին»,- ասել նախարարը։

Արմեն Աբրոյանը, շնորհակալություն հայտնելով նման պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու համար, նշել է, որ պատրաստ է աշխատել այնպես, որ սեփական օրինակով կարողանանք վստահ ասել, որ սա է ճիշտ ճանապարհը։

Խորհրդակցության ընթացքում Հակոբ Արշակյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է հատկապես գրությունների ժամկետների խիստ պահպանման, դրանց պատշաճ պատասխանելու վրա։ Նա ընդգծել է պետության կայացման համար յուրաքանչյուր աշխատակցի՝ իր գործունեության նկատմամբ պատասխանատու մոտեցումը,  պետական ծառայողի դերը և նրա կողմից քաղաքացու նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու կարևորությունը։

Գործակարգավարական խորհրդակցությունը շարունակվել է նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների  վերաբերյալ քննարկմամբ: Տրվել են  նաև նոր հանձնարարականներ։

Քննարկվել են նախարարությունում ընթացող գործընթացների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59