
Ներդրվել են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ
«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ: Այս մասին ասված է «Զվարթնոց» օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջում:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել:
Նշենք, որ տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն «Աէրոֆլոտ» ընկերության այն ուղևորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով»,- նշված է հայտարարության մեջ: