Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Դավիթ Անանյան. ՊԵԿ-ը նոր բացված բիզնեսին ՀԴՄ սարք չունենալու համար չի տուգանի
05/09/2019 15:31
Կիսվել

Դավիթ Անանյան. ՊԵԿ-ը նոր բացված բիզնեսին ՀԴՄ սարք չունենալու համար չի տուգանի

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացնում է հիմնականում մոնիթորինգային գործիքակազմով և տուգանքի սանկցիան կիրառվում է ծայրահեղ դեպքում: Այդ մասին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարողանում են տնտեսվարողներն աշխատել առանց ՀԴՄ սարքերի, որոնց ձեռքբերման հետ կապված վերջին շրջանում խնդիրներ են առաջացել:

Նրա խոսքով՝ տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, և այն լինելու է վերջին կիրառման գործիք, որից այս պահին ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում:

Հարցին, թե նման մեղմ մոտեցում ցուցաբերվում է բարձրացած աղմուկից հետ, Անանյանն ասաց, որ աղմուկի բան չկա: «Ես որպես ՊԵԿ նախագահ իրավունք չունեմ իմ աշխատակիցներին հրահանգել, որ, օրինակ, գնացեք,  տեսեք ՀԴՄ կանոնների շահագործման խախտում կա, կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրականացվում և կա ՀԴՄ-ի պարտադիր պահանջ, և մի տուգանեք: Ես նման հրահանգ իրավունք չունեմ տալու ի պաշտոնե, որովհետև դա կլինի օրենքի խախտում ու վարչարարության սխալ իրականացում: Բայց ունենք որոշակի հայեցողություն այն դեպքում, երբ կա առաջնահերթությունների սահմանում, երբ կա հարկ վճարողների, կամ  պոտենցիալ հարկ վճարողների շրջանակի բացահայտման առումով որոշակի առաջնահերթությունների սահմանման հայեղոցականություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը՝ ավելացնելով, որ շատ դեպքերում ՊԵԿ-ն իր վարչարարությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հանրության կարծիքը: Ըստ նրա, կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով՝ միանշանակ վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց աշխատանքն ավելի շատ առաջացնում է հանրային դժգոհություններ: Ըստ Անանյանի, ՊԵԿ-ն, իհարկե, երկրորդն է:

Իրավիճակը, որ կառավարությունը կոչ է անում ներդրումներ ու բիզնես իրականացնել,  բայց ներդրում իրականացրած տնտեսվարողները չեն կարողանում գործունեություն ծավալել ՀԴՄ չունենալու պատճառով՝ ՊԵԿ նախագահն անվանեց շարքային և տրամաբանական: «Նաև բիզնեսին եմ ես ինչ-որ տեղ հասկանում: Ազատականացումը, որ կառավարությունը ձեռնարկել է, շատ դեպքերում բիզնեսը կարող է չհավատալ այդ ազատականացմանը: Եվ իր քայլերը ոչ թե առաջանցիկ տեմպերով անի, այլ պետք է լինի զգույշ և հաշվենկատ»,- նկատեց նա:

Անանյանը նշեց, որ այս տարվա փետրվարի դրությամբ ՀԴՄ ՊՈԱԿ-ն ունեցել է 13500 ՀԴՄ 3300 հայտի պայմաններում, և մտածել են, որ մինչև հոկտեմբեր դա կբավականացնի, մինչև բիզնեսը կսկսի ՀԴՄ-ներ ներկրել:

Նրա խոսքով՝ այսօր 9 կազմակերպություն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցնում են, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին հասանելի կլինի, իսկ գինը կտատանվի 100-120 հազար դրամի սահմաններում: Նա շեշտեց, որ պետությունը չի կարող դրանք սուբսիդավորել, բիզնեսի ակտիվների նկատմամբ այդպիսի որոշում կայացնելը խելամիտ չէ:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՀԴՄ սարքերի պահանջարկն այս պահին գրեթե 10 հազար է: «Եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռք բերելը: ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն այդ պահին չենք տուգանի», – վստահեցրեց ՊԵԿ նախագահը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67