Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Մելքումյանն առաջարկում է ներկրվող մի խումբ ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին
09/09/2019 17:19
Կիսվել

Մելքումյանն առաջարկում է ներկրվող մի խումբ ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին

ՀՀ ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է երրորդ երկրներից ներկրված մի խումբ սննդային ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին, այլ ոչ թե անմիջապես սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:

«1997-ից ներդրվել է համակարգ՝ սահմանին ավելացված արժեքի հարկ գանձելու: ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների ավելացված արժեքի հարկի գանձումը կատարվում է հաջորդ ամսվա 20-ին: Ես փորձ եմ կատարել երրորդ երկրներից ներկրվող մի խումբ ապրանքներ համապատասխանեցել այդ ընթացակարգին, որ գանձվեն հաջորդ ամսվա 20-ին»,-ներկայացրեց Մելքումյանը:

Մելքումյանի խոսքով՝ ընտրել է այնպիսի ապրանքախմբեր, որոնք բյուջեի վրա էական ազդեցություն չեն ունենա: Դրանք այնպիսի ապրանքախմբեր են, որոնք արագ իրացվելու են:

Պատգամավորների խոսքով՝ ապրանքների խումբ ընտրելիս հիմքում դրել է սոցիալական նշանակությունը, հաշվի է առնել ձեռներեցների համար խնայողությունը, արագ իրացվելիությունը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ կառավարությունը շարունակում է սկզբունքային անհամաձայնություն ունենալ  նախագծի հետ: Նա նկատեց՝ առաջարկվում է ներմուծման ԱԱՀ-ն գանձել ոչ թե ներմուծման պահին, այլ մինչև հաջորդ ամսվա 20-ն այնպիսի սննդամթերքի համար, ինչպիսին են՝ սառեցված միս՝ խոշոր եղջերավոր անասունների, թռչնի, կաթնամթերք, օղի, կոնյակ: Փոխնախարարը նկատեց, որ այսօր արդեն նշված ապրանքատեսակների պարագայում մեր գյուղատնտեսական արտադրանքը մրցունակ չէ: Նա ներկայացրեց այլ պատճառներ ևս:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84