
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Էներգետիկայի նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների զարգացումը ի շահ երկու երկրների:
Որպես Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանն ու Ռեզա Արդաքանիանը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասնվեցերորդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրում նշված կետերի կատարման ընթացքը: Այնուհետև զրուցակիցները, երկուստեք կարևորելով էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությունը, հույս են հայտնել, որ այն ավելի կընդլայնվի:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին:
10:50 03/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 524.50 | 527.00 |
AMD / EUR | 633.00 | 640.00 |
AMD / RUR | 7.09 | 7.23 |
դոլար | ||
դոլար | ||
-
17:50 02/03Ucom-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ Մարտի 8-ին
-
19:55 25/02Ucom-ի ցանցը գերծանրաբեռնված է աշխատել
-
15:25 23/02Ucom-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ