Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
«Փաստ». Ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով
01/10/2019 10:33
Կիսվել

«Փաստ». Ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով

«Տևական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։

Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, թե գազի գնի՝ 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է.

«Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։

Մհեր Գրիգորյանն ասել է նաև, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։

Սա, ըստ էության, հետաքրքիր մեկնաբանություն է, հատկապես այն առումով, որ հերքվում է կոնկրետ 30 տոկոսով թանկանալու տեղեկությունը:

Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաև ազգաբնակչության համար: Միայն թե մնում է պարզել, թե որքան է թանկանալու:

Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է և չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։

Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս: Իսկ սա արդեն, չնայած փաստացի թանկացմանը, հնարավոր կլինի մատուցել որպես մեծ ձեռքբերում և ընդգրկել հաջորդ «100 փաստի» մեջ:

Մի խոսքով, կարծես այլևս որևէ կողմ չի հերքում, որ գազը թանկանալու է: Հարցն այն է, թե որքան»,-գրում է թերթը։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11