Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Հրանտ Բագրատյան. Ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ նույնիսկ այդ ողորմելի վիճակագրական թվերը կեղծված են
15/10/2019 11:46
Կիսվել

Հրանտ Բագրատյան. Ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ նույնիսկ այդ ողորմելի վիճակագրական թվերը կեղծված են

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին։

«Այսօր իմ կողմից շատ հարգված էկոնոմիկային նախարար Տ.Խաչատրյանը փորձել էր պատասխանել 2 օր առաջ ֆեյսբուքի իմ էջում կատարած վերլուծությանը։ Հիշեցնեմ, այդ ստատուսում ես ասել էի. “Մի շարք ոլորտների վիճակագրությունն ակնհայտորեն կեղծված է։ Այսպես, ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով։ Ընդամենը մեկ տարում տնտեսության բեռնատարությունն իջել է ավելի քան 2 անգամ… Եվս այսպիսի մեկ տարի, և ՀՀ-ն կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ տրանսպորտ պետք չէ։ Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Այսինքն, մեկ տարում միավոր շինարարության բետոնատարությունն իջել է 16.4%-ով։ Ի դեպ, պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Այսինքն, միավոր ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարությունը պակասել է 10%-ով։ Չեմ հավատում”։

Պ-ն Խաչատրյանը բեռնափոխադրումների խայտառակ թվերին չէր անդրադարձել։ Բետոնատարության մասով ասել էր, որ այն բացատրվում է ջերմոցների շինարարությամբ։ Եվ նորից կիքս. ամբողջ շինարարության միայն 5%-ն է եղել գյուղատնտեսության ոլորտում։ Եթե մի ֆանտաստիկ հնարքով մտածենք, որ այդտեղ բետոնի ծախսը 0 է, իսկ 2018-ին ընդհանրապես ջերմոց չի կառուցվել (իհարկե, դա այդպես չէ), ապա միավոր շինարարության բետոնատարությունը, միևնույնն է, իջել է 11%-ով։ ՀնԱ-ի էլեկտրաէներգատարության իջեցումն էլ նախարարը բացատրել է Ալավերդում կոմբինատի չաշխատելով։ Բա, պարզվում է Ալավերդին ՀՀ Էլ-էներգիայի 10%-ն էր սպառում։ Իսկ 2019-ին էլ-էներգիայի սպառման նոր միացումներ չեն եղել։ Ճիշտ կլինի, որ նախարարը թվերով հաստատեր իր ասածը։ Պատասխանն, իհարկե, էլ ավելի ծիծաղելի վիճակի մեջ է դնում կառավարությանն ու վիճակագրությանը։ Իրականում սա յազվություն չէ։ Ուզում եմ, որ ՆՓ-ն հասկանա, որ նույնիսկ այդ ողորմելի վիճակագրական թվերը կեղծված են։ Պատրաստ եմ նրա հետ հանդիպել եթերում և այդ ամենը քննարկել։ Ինչպես նաև ցույց տալ, որ եթե անցում չկատարվի ներդրումային քաղաքականությանը, շարունակվի ՍՍ-ի տիգրանսարգսյանական-վաչեգաբրիելյանական-ներսեսյերիցյանական-արթուջավադյանական-վարդանարամյանական և այլոց քաղաքականությունը (իսկ հիմա դա է արվում), ապա կորած ենք», – գրում է Բագրատյանը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69