Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Նիկոլ Փաշինյանը բիզնեսին խաղի 4 կանոն է առաջարկել
17/10/2019 16:35
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը բիզնեսին խաղի 4 կանոն է առաջարկել

Կառավարությունը փոփոխություն կատարեց Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսական հումքի մթերման սեզոնում առանձին դեպքերում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս փուլում գրեթե ավարտվել են խաղողի մթերումները և տնտեսավարողները չունեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ՀՀ Վայոց ձորի մարզում արտադրված «Արենի» սորտի խաղողի մթերումների դիմաց վճարումներն արագ կատարելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրով նախատեսված վարկավորման առավելագույն 1.5 մլրդ դրամի շեմն ավելացնել մինչև 1.8 մլրդ դրամ։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում 2019 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 8.0 մլրդ դրամի չափով, կնքվել է հումքի գնման 8243 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 240.0 դրամ։

Նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց խաղողագործների մտահոգությունը՝ խաղողի գնագոյացման ձևի հետ կապված և նշեց, որ վերջիններս առաջարկում են համատեղ քննարկում անցկացնել:

Հարցի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Իհարկե, մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք, բայց ընդհանրապես դրա լուծման ամենաքաղաքակիրթ մեթոդը հետևյալն է. խաղողագործները և գինեգործներն ունենում են ամեն մեկն իրեն ներկայացնող կազմակերպություն: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է նստեն, բանակցեն, պայմանագիր կնքեն և այլն: Շատ է խոսվում այն մասին, որ բիզնեսի համար նոր կանոնները պարզ չեն: Ես, արձագանքելով դրան, 4 կանոն եմ առաջարկում՝ 1-ինը՝ մի՛ գողացիր, 2-րդը՝ եղի՛ր արդյունավետ, 3-րդը՝ եղի՛ր նորարար, 4-րդը՝ եղի՛ր համագործակցող: Այս համագործակցությունը նաև դրան է վերաբերում: Պետք է իրենք համագործակցեն, իրենց խնդիրը համատեղ քննարկեն և միասնական շահ ներկայացնեն, որպեսզի իրենց ասելիքը և դիրքորոշումները լինեն ավելի լսելի»:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92