
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել #էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Օրակարգային հարցերի թվում ներկայացվել և քննարկվել են վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2019թ․ պետական բյուջեով նախատեսված միջոցառումների ինն ամսվա բյուջեների կատարման մասին հաշվետվությունները։
Ընթացիկ խնդիրները կարգավորելու և աշխատանքները սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնելու նպատակով տրվել են համապատասխան հանձնարարականներ։