Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
295 կմ ճանապարհների ասֆալտապատումն ավարտվել է. 2020-ին նախատեսվում է ասֆալտապատել 750 կմ ճանապարհ
31/10/2019 14:07
Կիսվել

295 կմ ճանապարհների ասֆալտապատումն ավարտվել է. 2020-ին նախատեսվում է ասֆալտապատել 750 կմ ճանապարհ

Հայաստանում ասֆալտապատման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Կառավարության նիստում այդ մասին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով վարչապետի հարցին։ Նա նշեց, որ նոյեմբերի 15-ը վերջնաժամկետն է, կզեկուցեն նախօրոք խոստացված թվերի մասին։ «Բայց հնարավոր են նաև հավելյալ արդյունքներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է չհասցնեն նախատեսված մոտ 330 կմ ծավալի աշխատանքն իրականացնել։ Պապիկյանն ասաց՝ ոչ, որովհետև հիմնական վեց սանտիմետրանոց շերտը բոլոր տեղերում դրված է, մնացել է միայն վերին շերտը։ «Մենք խոսում ենք 295 կմ մասին, ամբողջությամբ ավարտված է»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ բացի սուբվենցիոն ծրագրերից այս պահին 295 կմ ասֆալտապատումն ավարտվա՞ծ է։ Սուրեն Պապիկյանը պատասխանեց՝ այո։ Նա նշեց, որ դեռ չի կարող թիվ ասել, թե սուբվենցիոն ծրագրերով որքան ճանապարհաշինական աշխատանք է իրականացվել։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Պարոն վարչապետ, կարծում եմ՝ 500 կմ-ն անցնելու ենք սուբվենցիոն ծրագրերն էլ հետը»։ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հանձնարարեց սուբվենցիոն ծրագրերի որակի ստուգման համար շրջայցեր կատարել՝ ներգրավելով նաև լրագրողներին։ «Ինչ վերաբերում է սուբվենցիոն ծրագրերով ասֆալտի որակին, արդեն մեկ շաբաթ է՝ իմ կողմից շրջանառվում է, որ մարզպետները այդ ծրագրերի ավարտականն ստորագրելուց առաջ պետք է ունենան մեր լաբորատորիայի եզրակացությունը։ Այսինքն՝ աշխատանքն ավարտելուց հետո լուր են տալու լաբորատորիային, լաբորատորիան ստուգելու է, այնուհետև ստորագրվելու է ավարտականը»,- հավելեց Պապիկյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանրապետական ճանապարհների ասֆալտապատումն ու սուբվենցիոն ծրագրերը միասին առնվազն 700-750 կմ պետք է կազմեն։

 
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69