
Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցված «Սպայկա» ընկերության բեռնատարների վերաբերյալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել է «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված 2 մեքենան Վերին Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ:
Նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ։ Վերջիններս տեղեկացրել են, որ մեքենաները ժամանակավոր բաց չթողնելու պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը` «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելության տեսանկյունից:
Ըստ վերջիններիս կողմից փոխանցված տեղեկատվության` նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա` բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով:
Լաբորատորիայի եզրակացությունը ստանալուց հետո կընդունվի համապատասխան որոշում տվյալ բեռի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ: