
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան. կներկայացվի շուկայի կենտրոնացվածության աստիճանը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում, որից հետո կներկայացնի շուկայի կենտրոնացվածության աստիճանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Ուսումնասիրում ենք բենզինի ոլորտը: Ուսումնասիրությունը կավարտվենք, կներկայացվի բենզինի շուկայի կենտրոնացվածության աստիճանը: Կներկայացվի ցանցերի կառուցվածքը, բացահայտված խնդիրները: Եվ դրանց հիման վրա հետագա քայլերը կներկայացնենք հանրությանը»,-ասաց Գևորգյանը: