Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Տիգրան Ավինյանն անդրադարձել է հայ-չինական տնտեսական համագործակցության հեռանկարներին
05/11/2019 14:19
Կիսվել

Տիգրան Ավինյանն անդրադարձել է հայ-չինական տնտեսական համագործակցության հեռանկարներին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց է տվել չինական Phoenix TV-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-չինական համագործակցության հեռանկարներին տարբեր ոլորտներում:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը և Չինաստանը նշանակալի հարաբերություններ ունեն՝ հույս հայտնելով, որ դրական քաղաքական հարաբերությունները կհանգեցնեն իրական տնտեսական հարաբերությունների հաստատմանը:

Անդրադառնալով Չինաստան այցի ընթացքում իր օրակարգին՝ ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ այցի ընթացքում կփորձի հասկանալ, թե ինչպես կարող են ՀՀ-ն ու Չինաստանը զարգացնել համագործակցությունը տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության ոլորտներում:

Ավինյանն ընդգծել է, որ չինական ընկերությունների համար Հայաստանը հետաքրքրություն կարող է ներկայացնել նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը որոշակի ներուժ ունի:

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը լինելու է Իրանն ու Վրաստանը միմյանց կապող բարձրորակ ավտոմայրուղի:

Նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ  Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փոխվարչապետը հանդիպումներ կանցկացնի գործարար համայնքի հետ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69