2019թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է 5,650.6 մլն կՎտ ժամ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.2%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 5.9%-ով և կազմել 2,361.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 7.1%-ով և կազմել 1,957.1 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 7.9%-ով և կազմել 1,319.6 մլն կՎտ ժամ։ Հողմայի էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.5 անգամ և կազմել 1.1 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.7 անգամ և կազմել 10.2 մլն կՎտ ժամ։