Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԵԱՏՀ-ն նախատեսում է մինչև 2025թ. վերացնել միությունում առկա խոչընդոտների զգալի մասը
13/11/2019 12:57
Կիսվել

ԵԱՏՀ-ն նախատեսում է մինչև 2025թ. վերացնել միությունում առկա խոչընդոտների զգալի մասը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է մինչև 2025 թվականը վերացնել ԵԱՏՄ-ում այս պահին առկա 71 խոչընդոտների այն մասը, որոնք կապված են անդամ երկրներին տրված բացառությունների (արտոնություններ) հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

«Մենք ունենք ֆիքսված 71 խոչընդոտ, և աշխատում ենք բոլոր ուղղություններով: Խնդիրն այն է, որ այդ խոչընդոտների մեծ մասը օրենքով սահմանված խոչընդոտներ են, դրանք այսպես ասած այն բացառություններն են, որոնք տրված են երկրներին օրենքով: Եվ մենք հարց ենք բարձրացնում, որ այդ բացառությունները վերանան: Հիմա հարցը դրվելու է նաև նախագահների մակարդակով, որ բոլոր բացառությունները, որոնք երկրներին տրվել են բանակցությունների ժամանակ, մինչև 2025 թվականը վերացնեն»,-ասաց Մինասյանն ու հավելեց՝ բացառությունների վերացման հարցը պատրաստվում են լուծել մինչև 2025 թվականը:

Նա առավել խնդրահարույց համարեց առկա այն մոտ 20 խոչընդոտները, որոնք կապված են օրենսդրական բացերի հետ: Այդ բացերի արդյունքում միությունում հաճախ ազգային շուկաները մնացած մասնակիցների համար փակվում են։ Մոտ 20 խոչընդոտները կապված են նրա հետ, որ ազգային օրենսդրությունները չեն համապատասխանում վերազգային օրենսդրությանը, համապատասխանեցված չեն պայմանագրին: «Այսպես ասած, երկրներում խախտում է արձանագրվում, որը մենք բացահայտում ենք և առաջարկում երկրին այդ խոչընդոտը վերացնել»,-նշեց Մինասյանը:

Այնուամենայնիվ, Կոլեգիայի անդամը շեշտեց, որ վերջին 3 տարվա ընթացքում մոտ 40 խոչընդոտ արդեն վերացրել են, սակայն դա շարունակական գործընթաց է: Նա նկատեց՝ ծագում են տարբեր խնդիրներ, ամենաշատը՝ սննդամթերքի առք ու վաճառքի հետ կապված:

Անդրադառնալով Հայաստանին առնչվող հարցերին՝ Մինասյանը վստահեցրեց, որ իրենք լուծում են բոլոր այն խնդիրները, որ Հայաստանի կառավարությունը բարձրացնում է հանձնաժողովի առջև:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85