Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Նիկոլ Փաշինյան. Կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդիր պետք է դնենք մեր առաջ
14/11/2019 13:23
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդիր պետք է դնենք մեր առաջ

Նոր սերնդի ՀԴՄ սարքերը պետք է ունենան նաև POS տերմինալի ֆունկցիա: Այդ մասին կառավարության նիստում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

«Առաջարկում ենք սահմանել, որ եթե բոլոր մնացած տեխնիկական պահանջները բավարարված են, այսինքն՝ ՀԴՄ-ն համապատասխանում է տեխնիկական պահանջներին, ապա պայման ենք դնում, որ 6 ամսվա ընթացքում այդ POS տերմինալի ֆունկցիան պետք է ևս ակտիվացվի: Սրանով հնարավորություն կտանք, որ ոլորտի ազատականացման գործընթացում տնտեսավարողները օր առաջ կարողանան գործունեություն ծավալել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Անանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հասկանալը, թե որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը կրճատելուն, ապա նաև ընդհանրապես վերացնելուն: «Պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում խնդիր ենք ստեղծել: Այն խնդիրը, որ ասել ենք, որ ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում պետական մենաշնորհ չպետք է լինի, մենք շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Ըստ էության, եղած ՀԴՄ-ներն արագ սպառվեցին՝ կապված նաև նրա հետ, որ գներն իջեցրեցինք»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդրի լուծումը՝ ավելացնելով, որ աշխարհում բանկային քարտերը ժամանակի ընթացքում իրենց արդիականությունը կորցնում են, այսօր բջջային հեռախոսների միջոցով են կատարում գործարքները:

«Կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել: Դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ԿԲ-ի հետ աշխատում են, որ բանկերը պատրաստ լինեն իրենց ծառայությունների վճարն իջեցնելու, որոշ դեպքերում վերացնելու, որպեսզի դրանով նպաստեն անկանխիկ շրջանառությանը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59