Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հաստատվել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը
14/11/2019 22:16
Կիսվել

Հաստատվել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը: Ջերմատնային տնտեսությունները տնտեսվարողներին հնարավորություն են ընձեռում ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմանների հետ կապված նվազագույն ռիսկերով, միավոր տարածքից ստանալ կայուն և երաշխավորված բարձր բերք։ Առաջարկվող փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրումը կխթանի գյուղացիական տնտեսություններին անցնել ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության, որն իրենից ենթադրում է գյուղատնտեսություն՝ ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։ Միաժամանակ, ջերմատնային տնտեսությունների վարումը և մրցունակ արտադրանքի ստացումը պահանջում է գիտելիքների իմացություն և ժամանակին համահունչ նորարարությունների կիրառում։ Ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35.0 հա ընդհանուր մակերեսով, բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում՝ տարեկան շուրջ 3600 տոննայով, ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության և արտադրողականության բարձրացման հաշվին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում և այլն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել. «Մեր հայրենակիցներին մենք ասում ենք՝ այս մոդելներով եթե դուք ջերմատուն կառուցեք, մենք ձեր ծախսերի ընդհուպ մինչև 50 տոկոսը կվերադարձնենք կանխիկ գումարով: Այսինքն՝ մարդը, չգիտեմ, վարկ է վերցնում, սեփական միջոցներն է ներդնում, կառուցում է դա համապատասխան չափանիշներով, մենք այդ գումարի 30, ընդհուպ մինչև 50 տոկոսը վերադարձնում ենք: Սա շատ լավ ծրագիր է, և մենք նախկինում էլ այսպիսի ծրագրեր ունեցել ենք»:

Վարչապետը հանձնարարել է ծրագրի մանրամասների վերաբերյալ լայնորեն իրազեկել հանրությանը, շահառուներին: «Մենք այսօր այդ ծրագրերի իրազեկվածության մասով թերակատարումներ ունենք: Ծրագրերն այն ծավալներով չեն իրականացվում, ինչ մենք ակնկալում ենք, և դրա պատճառներից մեկը, ենթադրում եմ, համենայն դեպս, իմ շփումներից, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն»,- ասել է կառավարության ղեկավարը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85