Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Զբոսաշրջիկների 67% երաշխավորում է Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն
15/11/2019 14:31
Կիսվել

Զբոսաշրջիկների 67% երաշխավորում է Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն

Հայաստանը տեղանքի առումով ունի լավ հնարավորություններ՝ ակտիվացնելու զբոսաշրջությունը որպես զարգացման ոլորտ արդեն իսկ գրանցվող աճի հիման վրա:

Այս մասին ասված է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության մեջ՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ վերլուծությունը: Ըստ դրա՝ վերջին վեց տարում երկրի զբոսաշրջային արդյունաբերությունը գրանցել է մոտ 500 հազար զբոսաշրջիկների աճ, 2013-ին՝ 1.1 միլիոն, 2018-ին՝ 1.6 միլիոնի դիմաց: Այս աճը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա: 2018 թվականին երկրի ՀՆԱ-ում անուղղակի ներդրումները կազմել են 14.1 տոկոս՝ ընդհանուր առմամբ, հասնելով, 1.8 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս աճը Հայաստանում ապահովել է 36 հազար 900 մարդու մշտական և 137 հազար մարդու ընդհանուր զբաղվածություն: Զբոսաշրջության ոլորտի զբաղվածության թիվը կազմում է երկրի ընդհանուր զբաղվածության 12.5 տոկոսը: Ակնկալվում է, որ զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի թիվը մինչև 2019 թ. ավարտը կավելանա ևս 21 հազարով:

Զբոսաշրջիկները հիմնականում դրական են վերաբերում Հայաստան այցին: Հարցման մասնակիցների 67 տոկոսը երաշխավորում է երկիրը որպես զբոսաշրջային ուղղություն: Այն հարցին, թե  «1-10 սանդղակով որքանով է հավանական, որ դուք Հայաստանը որպես զբոսաշրջային վայր կառաջարկեք այլ մարդկանց», զբոսաշրջիկները պատասխանել են 9-10: Սա վկայում է ներկայում Հայաստանի զբոսաշրջային առաջարկների շատ բարձր դիրքեր զբաղեցնելու մասին:

Դեպի Հայաստան զբոսաշրջիկների կայուն հոսք կա Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Իրանից: Դեպի Հայաստան զբոսաշրջիկների նոր հոսք կա Գերմանիայից, Ֆրանսիայից, արաբական երկրներից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից:

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է համաշխարհային զբոսաշրջային շուկաների բոլոր յոթ ձևերով՝ մշակութային, բնության, ժամանցային, գործարար, արկածային, բժշկական-առողջարանային, երկարաժամկետ զբոսաշրջություն:

Առաջին անգամ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիմնականում գալիս են արկածային, ժամանցային հանգստի կամ բնական միջավայրում իրենց հանգիստը կազմակերպելու համար: Մշակութային, բժշկական-առողջարանային և գործարար զբոսաշրջությունները նախընտրողները նրանք են, ովքեր նախկինում եղել են Հայաստանում:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04