Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵԿ-ը խորացնում է գործակցությունը Վրաստանի և Իրանի գործընկեր կառույցների հետ
18/11/2019 15:26
Կիսվել

ՊԵԿ-ը խորացնում է գործակցությունը Վրաստանի և Իրանի գործընկեր կառույցների հետ

Պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 18-19-ը Երևանում հյուրընկալում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ինչպես նաև միջազգային կառույցների, պետական և մասնավոր ոլորտների, տարբեր երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ:

 Համաժողովի սկզբում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով հարևան երկրների միջև գործակցության խորացումը, նշել է, որ միջսահմանային համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների: «Կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ճանապարհով ընթացող պետական մարմինների գործունեությունը: Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ: Այդպիսի օրինակներից է արտաքին առևտրի մեկ պատուհան համակարգը, որն ապահովում է մաքսային մի քանի ընթացակարգերի ավտոմատացումը, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է համաժողովի կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային միտումներին զուգընթաց քայլելու առումով. «ՊԵԿ-ը, և առհասարակ պետական բոլոր մարմինները, գործառույթներն իրականացնելիս պետք է կարողանան առավելագույնս օգտագործել «մեկ պատուհանի» սկզբունքը, և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ հանրային ծառայությունները պետք է դառնան շատ ավելի մատչելի և հասցեական»: Անդրադառնալով հարևան երկրների հետ կնքված փաստաթղթերին` Դավիթ Անանյանը նշել է, որ երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվության փոխանակումը կնպաստի, որպեսզի սահմանային հսկողությունը դյուրացվի` հանգեցնելով մաքսային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, ով արդեն 4-րդ անգամ է Հայաստանում, արձանագրել է Հայաստանի մաքսային ծառայության առաջընթացը. «Ես շատ հետաքրքրված եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեխնոլոգիական զարգացմամբ և հարևան երկրների հետ գործընկերային կապերը խորացնելու կարողությամբ: Այս զարգացումները ոգևորիչ կարող են լինել նաև ՀՄԿ անդամ երկրների համար»:

Համաժողովի երկու օրերի ընթացքում դիտարկվելու են միջազգային առևտրի ներկա վիճակը, և քննարկվելու են առևտրի դյուրացումը խթանելու նախապայմանների ստեղծման հնարավորությունները: Տարբեր երկրների մաքսային ծառայությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետները քննարկելու են միջսահմանային առևտուրը դյուրացնելու և արդյունավետ մաքսային կառավարման միջոցով տնտեսական աճ ապահովելու համար ռիսկերի կառավարման նորագույն մեթոդների և մաքսային մարմինների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Ուսումնասիրվելու են մասնավոր հատվածի հետ գործակցության մեթոդները, ինչպես նաև ոլորտում համաշխարհային միտումները և տեխնոլոգիական նորարարական լուծումները տեղայնացնելու հնարավորությունները:

Նշենք, որ համաժողովն անցկացվում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98