Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հակոբ Արշակյան. 6000 մարդ անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան
22/11/2019 22:00
Կիսվել

Հակոբ Արշակյան. 6000 մարդ անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և կայուն զարգացման գրասենյակի հատուկ հարցերով խորհրդական Ջեֆֆրի Փարեթչանին։        

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբ Արշակյանը խոսել է տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարևորության մասին։ 

Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող Հայաստանի կառավարության քաղաքականությունը, նախարարության առաջնահերթություններն ու ծրագրերը, ընթացիկ աշխատանքները։

Ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր առաջնահերթությունների ցանկում նախարարը հատկապես կարևորել է տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թե՛ մասնագիտական բուհերի ուսանողների, թե՛ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նորագույն տեխնոլոգիական գիտելիքներ ստանալ։ Մասնավորապես, շուրջ 6000 մարդ Երևանում և մարզերում հաջորդ տարվանից անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան։

Նախարարն անդրադարձել է նաև նորարարական գաղափարների խթանմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով Ազգային վենչուրային հիմնադրամի, մի շարք դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված հարկային արտոնություններից օգտվելու հնարավորությունները։

Տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարևորել է նաև «Հայաստանի վիրտուալ կամուրջ» ծրագիրը,  համաձայն որի՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն սկսած ցանկացած ընկերություն՝ ոչ միայն հայկական, հնարավորություն կունենա օգտագործել հայկական սփյուռքի ներուժը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մեր երկրում թվայնացման գործընթացների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ թվային օրակարգից մինչև ներկա ձեռքբերումներ և ապագայի ծրագրեր։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շնորհակալություն է հայտնել հանդիպման և ներկայացրած ծրագրերի համար։  Գրիզերը պատմել է ԱՄՆ ՄԶԳ գործունեության մի շարք ուղղությունների, ինչպես նաև նախարարության և ոլորտի մի շարք ընկերությունների հետ հաջող գործակցության մասին:

Ըստ պատվիրակության անդամների՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը պատրաստակամ է քննարկել տեխնոլոգիական ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98