Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Երևանում ձևավորվում է աղբի տեսակավորման ավանդույթ
25/11/2019 21:26
Կիսվել

Երևանում ձևավորվում է աղբի տեսակավորման ավանդույթ

«Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսեցին աղբի տեսակավորման արշավը: 

«Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,-ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը:

«Հետո արդեն բնակիչներն իրենք էին գրում, որ տանը պլաստիկ կամ ապակի ունեն և հարցնում էին, թե ինչ կարող են անել, որտեղ հանձնեն»,-հավելում է կազմակերպության կամավորներից Շուշան Բաբայանը:

Այս տարի Երևանի քաղաքապետարանը «էկո աղբ» հասարակական կազմակերպության հետ սկսեց «Էկո թաղամաս» նախագիծը: Ծրագիրն իրականացվում է Դավթաշենում: Նպատակն էր՝ սովորեցնել բնակիչներին տեսակավորել աղբը:

«Նախագիծը 7-րդ ամսում է: Թափոնների հավաքին այսօր միացել է 200 գրանցված և շուրջ 100 չգրանցված ընտանիք: Թափոնները հավաքվում են շաբաթը երկու անգամ: Բաժանված հատուկ տոպրակներ ունենք՝ կարմիր՝ ապակու, կանաչ՝ թղթի և մոխրագույն՝ պլաստիկի համար»,- նշում է Հռիփսիմե Մկրտչյանը:

«Էկո թաղամասի»՝ Դավթաշենի կենտրոնական այգում, նաև շենքերից մեկի բակում տեղադրվել են այդպիսի աղբամաններ՝ պլաստիկի և ապակու համար:

«Արդյունքներն, իհարկե, գոհացնում են, որովհետև արդեն մի քանի ամիս է՝ նկատվում է, որ աղբամաններից բացակայում է պլաստիկն ու ստվարաթուղթը»,-նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

Ամեն միջոցառումից մոտ կես տոննա թուղթ է հավաքվում, 100 կգ պլաստիկ և 300-400 կգ ապակի:

Միանալ ծրագրին կարող է յուրաքանչյուր ոք՝ հետևելով սոցիալական հարթակներին:

Նախաձեռնությանը միացել են նաև տնտեսվարողները:

«Տնտեսվարողների հետ աշխատում ենք հիմնականում ստվարաթղթի առումով: Ունենք 20-25 տնտեսվարող, որոնք հանձնում են իրենց ստվարաթուղթը: Հուսով եմ, որ այս թիվը կավելանա»,- ասում է Միքայել Թումասյանը:

Հիմա արդեն ծրագրին միացել են գրեթե բոլոր վարչական շրջանները: Ավելի քան 1000 ընտանիք կանոնավոր կերպով տեսակավորում է աղբը, առանձնացնում վերամշակելի թափոններն ու հանձնում:

Սահմանված օրերին ու ժամերին թափոնները հավաքվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի բեռնատարով: Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է ավելացնել մեքենաների քանակն ու նաև նոր հատուկ առանձնացված աղբամաններ տեղադրել:

Թափոնների, հատկապես պլաստիկ շշերը հավաքելն ավելի հեշտացնելու համար «Էկո աղբ» ծրագրի կամավորները, որոնք նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ են, քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծել են շշեր հավաքելու խելացի սարք:

«Սարքն ամբողջությամբ մեխանիկական է և աշխատում է առանց էներգիա ծախսելու: Խցանները կարող ենք առանձնացնել և այդպես նետել կամ անպայման թուլացնել: Ունի հատուկ տեղ, որտեղ պետք է դրվի շշի վերևի մասը, այնուհետև իրեն թեթև սեղմում ենք, որից հետո բռնակով հրում ենք շիշը սարքի մեջ»,-պատմում է ծրագրի կամավորներից Գայանե Կարապետյանը:

3 շշի դիմաց՝ 10 դրամ: Սա առաջին ու առայժմ միակ օրինակն է: Շտկումներից հետո սարքը կտեղադրվի Երևանի որևէ հատվածում: Հաջողության դեպքում կմտածեն նաև նորերը ստեղծելու մասին:

«Իրականում ուզում էինք, որ այն շշերը, որոնք փողոցից հավաքվում են, լվացվում անհայտ պայմաններում և հետո կրկին օգտագործվում կենցաղում՝ պարզապես չլինեն: Մեր առաջարկը նաև այս ամենի դեմ պայքարի միջոց էր»,-մանրամասնում է Հռիփսիմե Մկրտչյանը:

Աշակերտներն արդեն գիտեն՝ ավելորդ թուղթն ու պլաստիկը ընդհանուր աղբամանի փոխարեն ունեն իրենց հատուկ արկղերը:

Բոլոր թափոնները հավաքվում և տեղափոխվում են Դավթաշեն: Այստեղ վերջնական տեսակավորումից հետո դրանք գնում են վերամշակման՝ ստանալու երկրորդ կյանք:

Ի՞նչ կարելի է ստանալ պլաստիկ շշերից, բաժակներից կամ այլ առարկաներից: Վերամշակող ընկերությունները դրանք մանրացնում են, մշակում և ստանում պատրաստի արտադրանք, օրինակ՝ կախիչներ:

Քաղաքապետարանն աղբի տեսակավորման այլ ծրագրեր էլ է իրականացնում:

Երևանի մի շարք հատվածներում, նաև քաղաքապետարանի շենքում ու համայնքային հիմնարկներում թղթի և պլաստիկի տեսակավորման աղբարկղեր են տեղադրված «ԱյԷսԷսԴի» «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ «Recycle it» ծրագրով: Դեռևս ամիսներ առաջ թափոնները տեսակավորելու քաղաքապետի կոչին միացան նաև դպրոցները:

Աղբի տեսակավորումը հարկավոր է դարձնել մեր կենցաղի մի մասը. հիմա արդեն դա ոչ միայն բարի ցանկություն է, այլև իրագործելի: Քաղաքային իշխանությունն այս ուղղությամբ նոր ծրագրեր է մտածում: Սակայն առանց քաղաքացիների աշխույժ մասնակցության դրանք իմաստ չեն ունենա:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2