ԱԺ-ն քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը դեկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ:
Նոյեմբերի 27-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը դրական եզրակացություն է ստացել: