Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
Միքայել Մանրիկյան. Կարելի էր այդ գումարը սոցիալական ուղղությամբ ծախսել՝ վերելակներ, պոլիկլինիկաներ. տոներն անցնեն, բոլորս նորից բախվելու ենք սոցիալական խնդիրներին
16/12/2019 13:46
Կիսվել

Միքայել Մանրիկյան. Կարելի էր այդ գումարը սոցիալական ուղղությամբ ծախսել՝ վերելակներ, պոլիկլինիկաներ. տոներն անցնեն, բոլորս նորից բախվելու ենք սոցիալական խնդիրներին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանի մոտ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը նոր հարցեր է առաջացրել։ Ավագանու անդամին նախ հետաքրքրում է՝ ինչու Բրեգովիչ, ինչու է ընտրվել հենց այդ ընկերությունը, որը պետք է կազմակերպի Երևանի Ամանորի միջոցառումները։

Մեր դիտարկմանը, թե կարծես Մանրիկյանը կոռուպցիոն ռիսկ է տեսնում, ավագանու անդամը պատասխանեց՝ դա մտահոգություն է, որը կարող է ունենալ ռիսկ։

Ինչ վերաբերում է Գորան Բրեգովիչի համերգին, Մանրիկյանը նկատում է՝ նրան Հայաստանում քչերն են ճանաչում։

«Ինչո՞ւ Բրեգովիչ։ Եթե մենք հրավիրում ենք հայտնի երաժշտի ու շեշտադրում ենք, թե եթե նա համերգ ունենա Երևանում, դա տուրիզմի զարգացման ազդակ կդառնա։ Այդ նույն տրամաբանությամբ եկեք «System of a down» խմբին հրավիրեինք,

 Սերժ Թանկյանին հրավիրեինք, թող համերգ տային Երևանում՝ Հայաստանի հանրապետության համար անվճար։ Այդ դեպքում մենք կարող էինք նշել, որ կունենանք տուրիստական ներհոսք, որովհետև այստեղ են «System of a down»-ի տղաները», – ասում է Մանրիկյանը։

Մանրիկյանը կարծում է, որ Ամանորի միջոցառումների կազմակերպման համար կարելի էր ավելի քիչ գումար ծախսել և միջոցներն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանն, օրինակ՝ վերելակներ, պոլիկլինիկաներ…

«Երբ տոներն անցնեն, բոլորս բախվելու ենք նույն սոցիալական խնդիրներին։ Ամանորի համար այդքան գումար ծախսում են, շատ լավ, բայց պետք է դրան զուգահեռ նաև խնդիրների մասին մտածել, որ ասեն՝ ճիշտ է՝ մենք այդքան գումար ծախսեցինք Ամանորի համար, բայց զուգահեռ լուծեցինք նաև այս-այս-այս խնդիրները», – ասում է ավագանու անդամը։

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13